2014 ֆինանսական տարվա (հունվար-դեկտեմբեր ամիսների) արդյունքներով՝ ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատուն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն է, որը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 21-րդ տեղը: Բանկի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 4 334 522,5 հազ. դրամ: Վճարված հարկերի ծավալով առաջին եռյակում են նաեւ Ամերիաբանկը՝ 4 235 076,0 հազ. դրամ (22-րդ տեղ) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 4 115 340,5 հազ. դրամ (26-րդ տեղ):1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 4 006 015,8 հազ. դրամ (28-րդ տեղ), - Արդշինբանկը՝ 3 266 448,0 հազ. դրամ (38-րդ տեղ), - Ինեկոբանկը՝ 2 454 618,5 հազ. դրամ (52-րդ տեղ),- Յունիբանկը՝ 2 220 367,0 հազ. դրամ (57-րդ տեղ),- Հայբիզնեսբանկը՝ 2 100 527,4 հազ. դրամ (64-րդ տեղ), - Արարատբանկը՝ 1 673 653,8 հազ. դրամ (80-րդ տեղ),- Կոնվերս Բանկը՝ 1 502 759,0 հազ. դրամ ( 88-րդ տեղ), - Հայէկոնոմբանկը՝ 1 463 413,6 հազ. դրամ (90-րդ տեղ),- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 1 148 431,7 հազ. դրամ (116-րդ տեղ),- Արմսվիսբանկը՝ 882 677,5 հազ. դրամ (142-րդ տեղ),- Անելիք Բանկը՝ 874 381,7 հազ. դրամ (145-րդ տեղ),- Պրոմեթեյ Բանկը՝ 855 971,1 հազ. դրամ (149-րդ տեղ), - Զարգացման Հայկական Բանկը՝ 790 704,5 հազ. դրամ (158-րդ տեղ), - ՊրոԿրեդիտ Բանկը՝ 635 253,7 հազ. դրամ (182-րդ տեղ),- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 432 258,0 հազ. դրամ (284-րդ տեղ),- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 189 390,0 հազ. դրամ (581-րդ տեղ), - ԲՏԱ Բանկը՝ 178 821,9 հազ. դրամ (612-րդ տեղ),- Մելլաթ Բանկը՝ 154 440,0 հազ. դրամ (696-րդ տեղ): Tweet Դիտում՝ 15300