Հայաստանի ՀՆԱ աճը 2006 թվականի հունվար-հուլիսին կազմել է 11.8 %
21.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 21 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 11.5%:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1092907.0 մլն դրամ:
2006 թվականի հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 355379.1 մլն դրամ ` 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1%-ով:
Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 22.4%-ով` կազմելով 60554 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 22.8 տոկոսով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 42291 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 74245 դրամ (աճը` 21,3%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: