Արցախում կգործարկվի առաջին անձրեւային համակարգը

19.01.2015 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում կգործարկվի հանրապետությունում առաջին անձրեւային համակարգը, որը կառուցվել է «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, այցելելով Թալիշ, կարեւորել է այդ ձեռքբերումը՝  հավաստիացնելով, որ ծրագիրը շարունակական է լինելու նաեւ այլ համայնքների համար:

Անձրեւային երկու համակարգերն ընդհանուր առմամբ ընդգրկում են 100 հեկտար տարածք: Համակարգն առաջիկա օրերին ամբողջությամբ կգործարկվի:

2014թ. ԼՂՀ կառավարությունը խոշոր միջոցներ էր ներդրել գյուղի շուրջ 1000 հեկտար հողատարածքը ոռոգովի դարձնելու համար, որը տրամադրվել էր Թալիշի բնակիչներին՝ դեռեւս միամյա կուլտուրաներ մշակելու նպատակով:

«Անձրեւային  համակարգի ներդրումը սահմանամերձ գյուղի զարգացման երկրորդ փուլն է՝ թիրախում ունենալով համայնքի տնտեսական ակտիվության եւ բնակիչների բարեկեցության մակարդակի աճը»,- ասված է ԼՂՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 1849

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW