Պրոմեթեյ Բանկը հերքել է իր բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցությունների լուրը

14.01.2015 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը հերքել է ս.թ. հունվարի 13-ին հայաստանյան լրատվական կայքերից  մեկում հրապարակված լուրը, ըստ որի՝ Արդշինբանկը բանակցություններ է տանում Պրոմեթեյ Բանկի հետ՝ ցանկանալով գնել վերջինիս բաժնետոմսերը:

«Պրոմեթեյ Բանկը որեւէ բանկի հետ երբեւիցե որեւիցե բանակցություններ չի վարել իր բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Ավելին, ներկայումս Պրոմեթեյ Բանկն ինքն է դիտարկում հայաստանյան այլ բանկի բաժնետոմսեր գնելու եւ Պրոմեթեյ Բանկին միաձուլելու հեռանկարը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկը կոչ է անում ապագայում զերծ մնալ Պրոմեթեյ Բանկին վերաբերող չճշտված, մտացածին եւ իրականությանը չհամապատասխանող նյութերի հրապարակումից:

Դիտում՝ 7084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW