2015-ին էապես մեծացվելու են բանկային համակարգի կայունության պահանջները

27.12.2014 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ «չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թ.-ին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները»:

«Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը եւ կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է», - ընդգծել է Արթուր Ջավադյանը տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:

Անդրադառնալով գլոբալ զարգացումներին, ԿԲ նախագահը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական եւ քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա:

«Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով եւ այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է», - ընգծել է Արթուր Ջավադյանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթն ամբողջությամբ հասանելի է այստեղ:


Դիտում՝ 3017

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW