2014թ. օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են $1,5 մլրդ

26.12.2014 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերը կազմել են ավելի քան $1,5 մլրդ, որից $758 մլն-ը կազմել են ուղղակի ներդրումները:

Այս մասին տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ տնտեսության իրական հատվածում ներդրումային հիմնական ներհոսքը բաժին է ընկնում Ռուսաստանին, Կիպրոսին, Գերմանիային, Լիբանանին, Նիդեռլանդներին: Այս ներդրումները հիմնականում ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման, հանքագործական արդյունաբերության հիմնային մետաղների արտադրության եւ հեռահաղորդակցության ոլորտներին:

Անդրադառնալով նախարարության իրականացրած ծրագրերին` Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ շարունակվել են մի շարք միջոցառումներ` գործարար միջավայրի բարելավման, տեսչական բարեփոխումների, մտավոր սեփականության պաշտպանության, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:

«Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին» 2014թ. ծրագրի ուղղությամբ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 152 մլն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից շարունակվել է ֆինանսական, վարկայի եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերվել սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտներին:

Ընթացիկ տարում ստորագրվել են միջազգային մի շարք համաձայնագրեր, քայլեր կատարվել միջազգային համաժողովներում Հայաստանի մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

Դիտում՝ 4981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW