ՀՊՏՀ-ն ու «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն կհամագործակցեն

25.12.2014 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսան այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ինչպես հայտնել են ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, հուշագրի առարկան ՀՊՏՀ-ում արժեթղթերի շուկայի բնագավառում մասնագիտացման կրթական ծրագրերի կատարելագործումն է:

«Ցանկացած համագործակցության արդյունքում ուսումնական բոլոր ծրագրերը պետք է համաձայնեցվեն գործատուի հետ: Այսօր լավագույն կադրերը չեն մնում առանց աշխատանքի: Կարծում եմ՝  այս համագործակցությունը կնպաստի նրան, որ մենք կթողարկենք ավելի որակյալ  կադրեր, և նրանք առանց դժվարության աշխատանքի կանցնեն»,- ասել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշագրի ստորագրումից հետո:

«Ես կարող եմ ասել, որ այս ֆորմալ ստորագրումը, ըստ էության, ամփոփում է այն համագործակցությունը, որն արդեն առկա էր: Ես ՀՊՏՀ-ում քննական հանձնաժողովի նախագահ եմ, մենք ունենք բազմաթիվ շրջանավարտներ մեզ մոտ աշխատող և անընդհատ փորձում ենք ընդլայնել համագործակցությունը»,- իր հերթին ասել է ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն միակ բուհն է, որը պատրաստում է արժեթղթերի շուկայի մասնագետներ:

Դիտում՝ 2808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW