ԿԲ-ն դոլարն այսօր վաճառել է 459.66 դրամով

24.12.2014 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) դեկտեմբերի 24-ին իրականացրել է 2 մլն դոլարի վաճառք 459.66  դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 457.76  դրամ 1 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 23-ին ԿԲ-ն իրականացրել էր 2 մլն դոլարի վաճառք 460.97 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել էր 459.58 դրամ 1 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 8-ից գլխավոր դրամատունն ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականություն է իրականացնում: Դեկտեմբերի 8-ին՝ արտարժույթի վաճառքի առաջին օրը, միջին կշռված փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դիտում՝ 2127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW