Առէկսիմբանկում ղեկավարի փոփոխություն է կատարվել

19.12.2014 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենն այլեւս Արմեն Խանդկարյանը չէ:

Բանկի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը, որը 2008-ից զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Առէկսիմբանկի գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան ասել է, որ Արմեն Խանդկարյանի՝ պաշտոնից հեռանալը պայմանավորված է անձնական պատճառներով:

Վիգեն Բարսեղյանը Առէկսիմբանկում աշխատում է 1998թ-ից:

Դիտում՝ 8339

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW