Ջոն Հեֆերն. Ներդրումային միջավայրը Հայաստանում ամենեւին էլ կատարյալ չէ

19.12.2014 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ամերիկացի ներդրողներին խորհուրդ եմ տալիս Հայաստանում ներդրումներ անելուց առաջ որոշակի գաղափար կազմել բիզնես միջավայրի մասին, իսկ դրա բացակայության դեպքում շատ զգույշ լինել»:  

Այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, թե արդյոք նա խորհուրդ կտա ամերիկացի ներդրողներին հետաքրքրվել հայկական շուկայով:

Դեսպանի խոսքով, ներդրումային միջավայրը Հայաստանում ամենեւին էլ կատարյալ չէ, իսկ բիզնես միջավայրում առկա են բազմաթիվ լուրջ խնդիրներ:
 
«Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու ավելի շատ ներդրումներ չեմ բերում Հայաստան: Ես չեմ կարող որեւէ մեկին ուղղորդել՝ Հայաստանում ներդրումներ կատարելու: Հայաստանը պետք է հրապուրի ամերիկացի ներդրողներին, քանի որ համաշխարհային շուկան չափազանց մրցակցային է, եւ շատ են այն վայրերը, որտեղ այդ նույն ամերիկյան ընկերությունները կարող են ներդրումներ անել: Բնականաբար, նրանք կընտրեն այն տեղերը, որտեղ զարգացման հեռանկարներն ավելի կանխատեսելի են, միջավայրն ` ավելի թափանցիկ, իսկ օրենքները գործում են»,- ասել է ԱՄՆ դեսպանը:  

Նրա խոսքով, Հայաստանում բիզնես վարելը հեշտ է, այլ հարց է, թե ինչքանով են գործող բիզնեսները հաջողակ:

«Հայաստանի կառավարությանը խորհուրդ եմ տալիս արդեն իսկ գործող ընկերություններին օգնել հաջողության հասնել՝ ստեղծելով բարենպաստ բիզնես միջավայր»,- հավելել է Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը մշտապես հետաքրքրված է երկկողմ շահավետ ներդրումներով:

Դիտում՝ 1539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW