Երեւան, 1 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց ապահովագրական գործունեության կանոնակարգմանը վերաբերող մի շարք կարգեր: ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատվեցին “Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման, ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու“ կարգը, “Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի և գործակալի մասնագիտական որակավորման պահանջները և որակավորման ստուգման” կարգը, ”Ապահովագրողի գործունեության երեք տարվա գործարար ծրագրի ներկայացման” կարգը և “Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ինչպես նաև գործակալի թեկնածուների որակավորման ստուգման թեմաների” ցանկը: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվեց նաեւ գրանցել “Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ինքնակարգավորվող կազմակերպության “Նախնական դեպոնացմամբ գործարքների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնակարգ”-ը նոր խմբագրությամբ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 10585