2014թ. 10 ամիսներին Հայաստանում թեթեւ արդյունաբերության ոլորտը շուրջ 12% աճ է գրանցել:Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Այդ ժամանակահատվածում արտադրվել է 6.7 մլրդ դրամի արտադրանք: Արտահանվել է շուրջ 3 մլրդ դրամի արտադրանք՝ արձանագրելով մոտ 25% աճ»,- նշել է նա: Նախարարի խոսքով, ոլորտում ներկայումս գործում են 135 ընկերություններ: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3783 մարդ, իսկ արտադրողականությունը՝ 1.7 մլն դրամ: Հայաստանում թեթեւ արդյունաբերական ճյուղը ներկայացված է հետեւյալ ենթաճյուղերով՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (6.5%), հագուստի արտադրություն (81.6%), կաշվի եւ կաշվե արտադրատեսակների արտադրություն (11.9%): Tweet Դիտում՝ 1224