Հայաստանը կմասնակցի «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին

11.12.2014 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցության ծրագիրը եւ միջոցառումների ժամանակացույցը:

Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար», կայանալու է Իտալիայի Միլան քաղաքում 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը:

Ակնկալվում է 154 պետության մասնակցություն եւ 29 միլիոն այցելու: Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ եւ բանջարեղեն» կլաստերի տարածքում:

Սեպտեմբերի 21-ին «Էքսպո Միլան-2015»-ում նախատեսվում է անցկացնել ՀՀ ազգային օրը:

Դիտում՝ 6246

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW