KfW-ն 15 մլն եվրոյի գյուղատնտեսական վարկ կտրամադրի

10.12.2014 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) եւ գերմանական KfW բանկը դեկտեմբերի 9-ին 15 մլն եվրոյի վարկային եւ դրամաշնորհային պայմանագրեր են ստորագրել:

ԿԲ-ում նշել են, որ պայմանագրերը ստորագրվել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի շրջանակում:

Հատկացվող միջոցներով կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր եւ միջին ձեռնարկությունները: Միջոցների մի մասը կուղղվի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շարունակությանը, մյուս մասը՝ գյուղատնտեսության ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը:

KfW բանկի կողմից հատկացվող դրամաշնորհի գումարը կազմում է 750 հազ. եվրո:

Դիտում՝ 1712

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW