«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գործարկել է իր նոր կայքը

10.12.2014 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գործարկել է իր նոր կայքը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս վարկատեսակներն ընտրել ոչ միայն ըստ ոլորտների եւ անվանումների, այլեւ ըստ անհրաժեշտ գումարի չափի:

««Կամուրջ»-ի նոր կայքն առանձնանում է ոչ միայն իր դիզայնով, այլեւ մի առանձնահատկությամբ, որը, կարծում եմ, կօգնի մեր հաճախորդներին վարկատեսակի ավելի հեշտ եւ ճիշտ ընտրություն կատարել: Հաճախորդը, վարկեր բաժնից ընտրելով իրեն անհրաժեշտ վարկի ոլորտը (սպառողական, բիզնես, գյուղատնտեսական կամ հիփոթեքային), ստանում է հնարավորություն ընտրել նաեւ այն գումարը, որն իրեն անհրաժեշտ է, այնուհետեւ, համապատասխան ֆիլտրերի օգնությամբ իրականացվում է իրեն հարմար վարկատեսակների ընտրությունը:

Բացի այդ՝ նախատեսվում է գործարկել online տարբերակով նախնական վարկային հայտերի լրացման հնարավորությունը, որը, կարծում եմ, այժմ արդեն ժամանակի պահանջ է: Վստահ եմ, ընկերության նոր կայքը դրական կգնահատվի վարկառուների եւ գործընկերների կողմից», - ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը:

Դիտում՝ 1934
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW