Փոխարժեքի տատանումներից լրացուցիչ օգուտ ստացողները խստորեն կպատժվեն
09.12.2014 | 18:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://timesnet.ru

Փոխարժեքի տատանումներից լրացուցիչ օգուտ ստանալ ցանկացող բանկերն ու փոխանակման կետերը խստորեն պատժվելու են:
Այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` անդրադառնալով դրամի արժեզրկման ներքին զարգացումներին, որոնց արդյունքում որոշ տնտեսվարող սուբյեկտներն ազատ դրամական եւ վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի`լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:
Գլխավոր դրամատան նախագահը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ առեւտրային բանկերը տեղեկացվել են խախտումների մասին, եւ մի շարք վարույթներ են հարուցվել: Համապատասխան ժամկետում ակնկալվում է բանկերի պատասխանը, եւ ընթացակարգային հաջորդ փուլերից հետո ԿԲ-ն որոշում կկայացնի:
«Խիստ ու կոպիտ, անգամ անսպասելի որոշումներ են լինելու, որի մասին առեւտրային բանկերին բազմիցս ասվել է: Իսկ փոխանակման կետերի տուգանքները հասնում են մինչեւ 4 մլն դրամի»,- ասել է ԿԲ նախագահը՝ հավելելով, որ արդեն 8 փոխանակման կետի համար սահմանվել է նման ծավալի տուգանք:
Արթուր Ջավադյանն ընդգծել է, որ բանկերին ավելի խիստ պատժամիջոցներ են սպառնում, ընդհուպ մինչեւ բանկի ղեկավարին արտոնագրից զրկելու որոշումը:
Անդրադառնալով փոխարժեքի շուկայում ձեւավորված իրավիճակին` ԿԲ նախագահն ասել է, որ «շուկան շոկից դուրս է եկել»:
«ԿԲ-ի կողմից սակարկության միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականությունը դրական արդյունք է տալու»,- ասել է Արթուր Ջավադյանը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: