Կենտրոնական բանկը 6 մլն դոլար է վաճառել

08.12.2014 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր՝  դեկտեմբերի 8-ին, իրականացրել է 6 մլն դոլարի վաճառք:

Գլխավոր դրամատանը նշել են, որ վաճառքն իրականացվել է 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 455 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Ավելի վաղ ԿԲ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչեւ տարեվերջ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքներ է իրականացնելու՝  նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։   

Դիտում՝ 2745

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW