ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 20%-ով

03.12.2014 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած վճարային քարտերի քանակն այս տարեսկզբի համեմատ աճել է 20%-ով` կազմելով 368 հազ., ինչի արդյունքում բանկը շարունակում է մնալ ՀՀ քարտային շուկայի առաջատար թողարկված քարտերի քանակով:

Հայաստանի ողջ տարածքում տեղադրված ՎՏԲ-Հայաստան Բանկի 157 բանկոմատների միջոցով հաճախորդներն իրենց քարտերի միջոցով կարող են կատարել տարբեր գործարքներ`գումար կանխիկացնելուց մինչեւ կոմունալ վճարումներ եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտերից ակնթարթային դրամական փոխանցումներ տեղական եւ միջազգային բանկերի կողմից թողարկված VISA քարտերին:

Բանկոմատների երջերս տեղի ունեցած միավորման արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել նաեւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի բանկոմատներից նույն սակագներով, ինչ «սեփական» բանկի բանկոմատներից:

2014թ. բանկի քարտապանները սկսել են գումար կանխիկացնելու փոխարեն առավել հաճախ օգտագործել դրանք ապրանքի ու ծառայությունների համար: ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալը 2014-ի երրորդ եռամսյակում ցուցադրել է դինամիկ աճ` ավելանալով 20%-ով: Անկանխիկ գործարքների քանակը 2014թ. երրորդ եռամսյակում, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 50%-ով:

Անկանխիկ վճարումների ծավալի ավելացման նպատակով բանկը Visa եւ MasterCard վճարային համակարգերի հետ միասին անցկացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ նաեւ խթանող արշավներ: 2014թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր VISA քարտապանների շրջանում անկացրեց հերթական «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան, որի հաղթողը շահեց ուղեւորություն դեպի Մալթա երկու անձի համար: Բանկի MasterCard քարտապանները մասնակցեցին «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիային, որի շրջանակում ակտիվ մասնակիցներից մեկը շահեց ավտոմեքենա:

Ամանորի շեմին բանկը պլանավորում է անցկացնել եւս մեկ խթանող ակցիա անկանխիկ գործարքների ծավալի ավելացման նպատակով:

Դիտում՝ 3233
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW