Դրամի արժեզրկումը թանկացումների է հանգեցրել

01.12.2014 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դրամի արժեզրկման արդյունքում թանկացել են որոշ ապրանքներ, մասնավորապես` շաքարավազը, ձեթը, ոսպը եւ ալյուրը:

Այս մասին այսօր ասել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում` թույլ չտալով  խոշոր ընկերություններին իրականացնել գնային չարաշահումներ:

«Վերջին դիտարկումն իրականացվել է նոյեմբերի 26-ին, որի արդյունքով հայտնաբերվել է, որ որոշ ներմուծված ապրանքների գծով տեղի են ունեցել գնային բարձրացումներ»,-ասել է նա:

Անդրադառնալով կաթնամթերքի թանկացումներին` Արտակ Շաբոյանը նշել է, որ ուրբաթ օրվա տվյալներով կաթնամթերքի գնի փոփոխություն չի եղել:


Դիտում՝ 2414

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW