Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն ընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի խորհրդի անդամ` երեք տարի ժամկետով: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլն աուդիտորական եւ խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Գրանթ Թորնթոնը միավորում է ավելի քան 38,500 մասնագետ աշխարհի 130 երկրում, եւ իր գործունեությունն ուղղում հաճախորդների, գործընկերների եւ համայնքների կենսակերպի բարելավման նպատակին: Կառավարման խորհուրդը համաշխարհային աուդիտորական կազմակերպության ղեկավարման գերագույն մարմինն է եւ կազմավորվում է աշխարհի տարբեր անդամ ընկերությունների կողմից: Հայաստանյան ընկերությունը Գրանթ Թորնթոն ցանցի անդամ է շուրջ 17 տարի, եւ մի քանի տարի շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի աուդիտորական եւ խորհրդատվական շուկայում: «Կառավարման խորհրդում ընտրվելն ինձ համար է մեծ պատիվ է: Հայաստանյան Գրանթ Թորնթոնը միշտ ակտիվ դերակատարում է ունեցել մեր ցանցում, ինչպես նաեւ կարեւորագույն ներդրում ունեցել մեր մասնագիտության զարգացման գործում Հայաստանում եւ տարածաշրջանում: Առաջին անգամ է, որ մեր տարածաշրջանն իր ներկայացուցիչն է ունենալու Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կառավարման խորհրդում: Եվ այս փաստը խոսում է տարածաշրջանում Գրանթ Թորնթոն ընկերությունների աճի, ինչպես նաեւ Գրանթ Թորնթոն ցանցի զարգացման գործում մեր տարածաշրջանի ռազմավարական դերի մասին», - նշել է Գագիկ Գյուլբուդաղյանը: Tweet Դիտում՝ 6882