Մովսեսի գյուղապետ. Նոր օրենքի նպատակը գործարարներին սահման բերելն է
25.11.2014 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ chinarii.blogspot.com

Երեւան: Մեդիամաքս: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղապետերն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով խնդիրների մի մասը որոշակի լուծում կստանա:
Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, պետությունը փորձում է աջակցել, վերջին շրջանում ակտիվացել են պաշտոնյաների այցերը, եւ իրենք զգում են, որ «ապրելով սահմանին՝ միայնակ չեն»:
«Չինարին ամենօրյա կրակոցների տակ է ապրում: 180 մետր երկարությամբ եւ 2 մետր բարձրությամբ պատ ենք կառուցել, որպեսզի մարդիկ կարողանան գյուղի փողոցներով քայլել: Դպրոցի ապակիներն ենք փակել: Վերջին շրջանի լարվածությունն էլ ապացուցեց, որ բոլորը պետք է կանգնեն սահմանապահ գյուղերի կողքին»,- ասել է Սաղոյանը:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն անդրադարձել է հարկային արտոնություններին եւ նշել, որ, ըստ էության, օրենքի նպատակը գործարարներին սահման բերելն է:
«Մեր տարածաշրջանում ներդրումների եւ բիզնես սկսելու հնարավորություններ կան, մեր անտառները հրաշալի բերք են տալիս, մաքուր ջուր ունենք: Կարելի է ինչպես այդ բերքի մթերման, այնպես էլ ջրի շշալցման գործարան բացել»,- ասել է գյուղապետը եւ գործարարներին կոչ արել սահմանամերձ գոտում ներդրումներ անել:
Հարկային արտոնությունների տրամադրումից բացի, ըստ Չինարիի գյուղապետի, կարեւոր է գազի, էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի վճարների մասնակի փոխհատուցման կետը, քանի որ միայն իրենց գյուղում 20-30 ընտանիք կա, որ դժվարանում է էլեկտրականության համար ամսական 3000 դրամ վճարել:
Անդրադառնալով Պառավաքար-Վազաշեն ճանապարհին` Արարատ Ավալյանն ասել է, որ հողային աշխատանքներn ավարտված են, մի մասն էլ՝ ասֆալտապատված, իսկ աշխատանքների ավարտը կախված կլինի եղանակային պայմաններից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: