ԱՄՆ փոստային ծառայության հետ կապված խնդիրները տեխնիկական են

24.11.2014 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդեն մի քանի օր է, ինչ խնդիրներ են առաջանում ԱՄՆ փոստային ծառայության (USPS) կայքում Հայփոստի միջոցով Հայաստանից ԱՄՆ ուղարկված նամակների եւ ծանրոցների գտնվելու ստույգ վայրի մասին (USPS Tracking) տեղեկատվություն ստանալու հետ կապված:

Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է Հայփոստի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը, խնդիրը բացառապես տեխնիկական է, եւ հիմա կողմերն աշխատում են այն շտկելու ուղղությամբ:

«Խնդիրը USPS-ի կայքի հետ է կապված: Մասնագետները շարունակում են աշխատել, եւ կարծում եմ, որ խնդիրը շուտով կլուծվի»,- նշել է Գեւորգ Աբրահամյանը:

Դիտում՝ 1947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW