ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է, որ Տիգրան Հարությունյանն պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ԶԼՄ-ներ գրում էին Տիգրան Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին՝ որպես պատճառ նշելով նրա եւ նախարար Կարեն Ճշմարիտյանի տարաձայնությունները: Tweet Դիտում՝ 4776