ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միավորել են բանկոմատների ցանցերը

20.11.2014 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բանկոմատների քանակով շուկայի առաջատար հանդիսացող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը երկու բանկերի Visa եւ MasterCard քարտապաններին հնարավորություն է ընձեռում գործընկեր բանկի բանկոմատներում գումար կանխիկացնել այն սակագներով, որոնք գործում են հաճախորդի բանկի բանկոմատներից սպասարկվելիս:

Համագործակցող բանկերի հաճախորդներին այսուհետ հասանելի են առավել մեծ թվով  բանկոմատներ, որոնց միջոցով քարտապանները Visa եւ MasterCard քարտերից կարող են գումար կանխիկացնել իրենց համար առավել հարմար պայմաններով: Երկու բանկերի բանկոմատների ընդհանուր ցանցը ներառում է 345 բանկոմատ Հայաստանի ողջ տարածքում:

Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Visa եւ MasterCard քարտերի քարտապանները կարող են սպասարկվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի բանկոմատներից նույն սակագնով, որը գործում է իրենց համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելիս: Նույն սկզբունքը գործում է նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի քարտապանների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելու դեպքում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի բանկոմատների ցանցերի միավորումը կարեւոր քայլ է հայկական բանկային ոլորտում, որն ուղղված է սպասարկման հեռակառավարվող  ուղիների զարգացմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բարձրացնել բանկային ծառայություններ որակը եւ դրանց հասանելիությունը հաճախորդների համար, ինչպես նաեւ կապահովի բանկային քարտերի օգտագործման հարմարավոտությունը մեր հանրապետություն տարածքում: Միավորված ցանցը կազմում է Հայաստանի բանկոմատների ողջ ցանցի գրեթե 1/3 մասը: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կլինի մրցակցային լուրջ առավելություն երկու բանկերի համար», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Մեր բանկերի համագործակցության առաջնային նպատակն է առավել ընդլայնել մատչելի սակագներով սպասարկող բանկոմատների ցանցը մեր հաճախորդների համար: Կարեւորելով Հայաստանում քարտերով կատարվող գործառնությունների աճը, մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում քարտերն առավել նախընտրելի վճարային գործիք դարձնելու ուղղությամբ՝ խթանելով ինչպես անկանխիկ վճարումների կատարումը, այնպես էլ հետևողականորեն ընդլայնելով քարտերի սպասարկման ամբողջ ենթակառուցվածքը»,- ասել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Դիտում՝ 8169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW