Մահացել է Կախա Բենդուկիձեն

14.11.2014 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մահացել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար եւ գործարար Կախա Բենդուկիձեն:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, երկու շաբաթ առաջ Շվեյցարիայում տարած սրտի վիրահատությունից հետո Բենդուկիձեն տեղափոխվել էր Լոնդոն: Նա 58 տարեկան էր:

Ավելի քան 20 տարի Բենդուկիձեն Ռուսաստանում բիզնեսով էր զբաղվում:

2004 թ-ին նա Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով զբաղեցրեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 2004-2008 թթ. նա Վրաստանի տնտեսական բարեփոխումների հարցերով պետական նախարարն էր, իսկ 2008-2009 թթ. ղեկավարում էր Վրաստանի կառավարության գրասենյակը:

2007 թ. Կախա Բենդուկիձեն հիմնադրել էր Թբիլիսիի Ազատ համալսարանը եւ Վրաստանի Ագրարային համալսարանը:

2014 թ-ի մայիսին Բենդուկիձեն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկը՝ դառնալով Ոիկրաինայի կառավարության առընթեր Տնտեսական եւ խորհրդակցական խորհրդի անդամ:

Դիտում՝ 4208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW