Կոռուպցիոն ռիսկերի վարկանիշում Հայաստանը 87-րդ տեղում է

13.11.2014 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը TRACE Matrix  կոռուպցիոն ռիսկերի  2014թ. վարկանիշում զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը:

TRACE International միջազգային ասոցիացիայի եւ ամերիկյան Rand Corporation հետազոտական կենտրոնի իրականացրած հետազոտությունը նպատակ ունի պարզելու 197 երկրներում կոռուպցիոն ռիսկերը:

Վրաստանը գտնվում է 11-րդ, Թուրքիան՝ 70-րդ, Ռուսաստանը՝ 134-րդ, Ադրբեջանը՝ 140-րդ, իսկ Իրանը՝ 157-րդ հորիզոնականում: Կոռուպցիոն առումով ամենաքիչ ռիսկային երկրների եռյակում են Իռլանդիան, Կանադան եւ Նոր Զելանդիան:

Երկրները գնահատվել են 4 հիմնական բնութագրիչներով. ինչպես է ընթանում բիզնեսի համագործակցությունը տվյալ երկրի իշխանությունների հետ, ինչ հակակոռուպցիոն օրենքներ են գործում տվյալ երկրում եւ ինչպես են դրանք կիրառվում գործնականում, որքանով են թափանցիկ պետական ծառայությունը եւ պետական գործընթացները, արդյոք գոյություն ունի տվյալ գործընթացների վրա հասարակական վերահսկման մեխանիզմ՝ այդ թվում ԶԼՄ-ների կողմից:

Դիտում՝ 3066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW