Նոյեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն եւ UWC Դիլիջան քոլեջը կազմակերպում են «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում:«Բաց դռների օրը» կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Մանուկյան» դահլիճում (Բաղրամյան պ. 40)։ UWC համակարգում կարող են սովորել 15-17 տարեկան տղաներ և աղջիկներ: 2015 թվականին UWC քոլեջներն հայաստանցի ուսանողների համար առաջարկում են 23 տեղ, այդ թվում 10 տեղ՝ UWC Դիլիջան քոլեջում: UWC Դիլիջան քոլեջից բացի, հայաստանցի երեխաները հնարավորություն ունեն սովորելու UWC-ի համակարգի քոլեջներում` Իտալիայում, Ուելսում, Հոնգ Կոնգում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:«Բաց դռների օրվան» մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն այս հղումով https://www.etouches.com/ereg/newreg.php?eventid=107919&: Միջոցառումը կվարեն UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան եւ UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը։ Նրանք կպատասխանեն UWC դպրոցներին, այդ թվում` UWC Դիլիջան քոլեջին վերաբերող հարցերին, կներկայացնեն ընդունելության կարգը։ Միջոցառման ընթացքում կարող եք շփվել նաեւ UWC Դիլիջան քոլեջի աշակերտների հետ:UWC Դիլիջան քոլեջն իր դռները բացեց ս.թ. սեպտեմբերին` ընդունելով 96 աշակերտների մոտ 50 երկրներից: Դպրոցի աշակերտների 90 տոկոսը սովորում է բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով:Ընդունելության գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում` www.am.uwc.org: Tweet Դիտում՝ 2673