Մասնավոր տրանսֆերտների ծավալն աճել է, հայտնել է ԿԲ-ն

06.11.2014 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր հայտնել է, որ 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 0,4 տոկոս աճ, հայտնել են ԿԲ-ից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան ուղղվող դրամական հոսքերի զգալի մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից, հարկ է նշել, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ արժեզրկումը կազմել է մոտ 11%) հաշվի չառնելու դեպքում, այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքը կաճեր 8%-ով», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3486

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW