Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր մտահոգություն է հայտնել ՀՀ արտաքին պարտքի ավելացման վերաբերյալ:«2015-ին այն մեծանալու է` կազմելով մոտ $ 5 մլրդ, ինչը լուրջ ճնշում կլինի տնտեսության համար: Արտաքին պարտք-ՀՆԱ համամասնությունը մոտենալու է վտանգավոր սահմանագծի` մոտ 49%-ի»,-ասել է նա:Անդրադառնալով ՀՀ դրամավարկային քաղաքականությանը, նա նշել է. «Կենտրոնական բանկը, սղաճը զսպելու նպատակով, շարունակ զսպում է նաեւ դրամի եւ դոլարի հարաբերությունը, ինչը չի նպաստում տնտեսության զարգացմանը»:Վազգեն Սաֆարյանն ասել է, որ 2015-ի ՀՀ պետական բյուջեն, նախորդ տարիների նման, գոյապահպանական խնդիրներ կլուծի:«Ամեն տարի ապահովելով 4 կամ 5 % աճ`չենք կարող լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները»,- ասել է նա՝ նկատելով, որ պետք է արմատապես փոխել տնտեսական քաղաքականությունը, ակտիվացնել արդյունաբերությունն ու զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Tweet Դիտում՝ 2377