Վրացական եւ ֆրանսիական բանկերը համատեղ ծրագիր կիրականացնեն

24.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ֆրանսիական Credit Agricole բանկը եւ վրացական “Տաո-բանկը” կիրականացնեն Վրաստանի գյուղատնտեսական բնագավառի ֆինանսավորման փորձնական ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Black Sea Press-ը, կողմերն այս մասին պայմանավորվել են Credit Agricole-ի ներկայացուցիչների` Վրաստան կատարած այցի ժամանակ:

Ծրագրի գլխավոր ուղղություններից մեկը կլինի կարճաժամկետ եւ երկարաժամկետ վարկերի տրամադրումը ֆերմերներին: “Տաո-բանկի” խորհրդի նախագահ Կախա Ուգուլավան նշել է, որ ծրագիրը “անմիջական ազդեցություն կունենա Վրաստանի գյուղատնտեսության զարգացման եւ նրա մրցունակության աճի վրա”:

Դիտում՝ 8414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW