Հոկտեմբերի 29-ին Գ. Նժդեհ 32 հասցեում տեղի է ունեցել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վերանորոգված եւ արդիականացված «Շենգավիթ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը:Բանկի վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը շնորհավորել է հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ: Նա, մասնավորապես, նշել է. ««Շենգավիթ» մասնաճյուղի՝ նորացված պայմաններում գործարկումը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆիրմային ոճին»:«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է Հայաստանում: Tweet Դիտում՝ 8458