Ի՞նչ են քննարկել վարչապետն ու կաթնամթերք արտադրողները

28.10.2014 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Հոկտեմբերի 27-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:

Կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները եւ դրանց լուծման իրենց առաջարկությունները:

Կառավարության մամուլի ծառայությունը որեւէ մանրամասներ չի ներկայացրել բարձրացված խնդիրների բովանդակության մասին:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է միայն, որ «վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը եւ հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին կաթնամթերք արտադրողների հետ քննարկել բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ»:

Դիտում՝ 3675

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW