Հայաստանի բանկերի միջին վարկային տոկոսադրույքը 2006 թվականի մայիսին կազմել է 16.52%, ավանդների միջին տոկոսադրույքը` 6.17%

20.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ . 2006 թվականի մայիսին 31-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը կազմել է 101888 մլն դրամ` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 25560 մլն դրամով կամ 33.5%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հանրապետության բանկային համակարգի հաճախորդների թիվը 2006 թվականի ապրիլին կազմում էր 735.120, որոնցից 37.323 իրավաբանական անձինք են, իսկ 697.797-ը` ֆիզիկական: Ապրիլին Հայաստանի առեւտրային բանկերում կային 904.437 հաշիվներ, որոնցից 850.860-ը պատկանում էին ֆիզիկական, իսկ 53577-ը` իրավաբանական անձանց:

2006 թվականի մայիսին Հայաստանի առեւտրային բանկերի վարկային տոկոսադրույքը կազմում էր 16.52%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, այս ցուցանիշը ապրիլին կազմում էր 16.29%, իսկ մարտին` 16.51%:

Ավանդների միջին տոկոսադրույքը մայիսին կազմում էր 6.17%, ապրիլին` 5.57%, մարտին` 5.17%:

Դիտում՝ 9181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW