ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը բացել է 52-րդ մասնաճյուղը

22.10.2014 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է Հայաստանում իր թվով 52-րդ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը, որը գտնվում է Երեւան քաղաքում, Էրեբունի համայնքի՝ Տիգրան Մեծի պողոտաի 74 հասցեում:

Բանկում նշել են, որ «ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով եւ բարձրակարգ սպասարկմամբ»:

Երկու ամիսների ընթացքում բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաեւ առաջին 100 ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

Դիտում՝ 3720

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW