Հայաստանում քննարկվելու են համաշխարհային ՄՌ չափորոշիչները

17.10.2014 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 24-25-ին Հայաստանում հրավիրվելու է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տարածաշրջանային երրորդ համաժողովը. «ՄՌ Կառավարում՝ մեկ քայլ առաջ»  թեմայով:

«Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի եւ Կասկադ Քնսալթընթս ընկերության համագործակցությամբ ամենամյա համաժողովի կազմակերպումը դարձել է ավանդույթ՝ ոչ միայն ձեւավորելով համախոհների հսկայական խումբ, այլեւ հիմք դնելով երկարատև նոր համագործակցությունների համար», - Banks.am-ին ասել է Կասկադ Քնսալթընթս ընկերության գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը:

Այս տարի համաժողովը կազմակերպվելու է Աղվերանում եւ հյուրընկալելու է շուրջ 100 ՄՌ մասնագետների ինչպես տարածաշրջանից, այնպես էլ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ռուսաստանից:

Ինչպես նշել է Արփի Կարապետյանը, համաժողովի նպատակը՝ տարածաշրջանի ՄՌԿ մասնագետների համար համընդհանուր մասնագիտական զարգացման դաշտ ստեղծելն է, ինչը «թույլ կտա խթանել մարդկային կապիտալի արժեւորումը կազմակերպություններում»:

Տարածաշրջանային երրորդ համաժողովը նվիրված է համաշխարհային ՄՌ չափորոշիչների, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը, նոր գործիքների, մեթոդների կիրառմանը եւ դրանց ադապտացմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները:

Համաժողովի Ոսկե հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, իսկ բրոնզե հովանավորը՝ Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերությունը:

Դիտում՝ 3624

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW