Երեւան: Մեդիամաքս: 2015-ին Ամուլսարի հանքավայրում կմեկնարկեն շինարարական աշխատանքները:Այս մասին այսօր ասել է ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` անդրադառնալով Հայաստանում սպասվող արտասահմանյան ներդրումների մասին հարցին:«Նախագծային աշխատանքներն արդեն տարվում են, մյուս տարի շինարարությունը կսկսվի: Միայն շինարարության վրա աշխատելու է 1200-1500 մարդ»,-ասել է նախարարը: Նա նկատել է, որ «նախնական տվյալների համաձայն, ներդրումների ծավալը կկազմի $ 350-400 մլն, որը հետագայում Հայաստանի համար կապահովի տարեկան նվազագույնը $150-250 մլն դոլարի արտահանում»:Անդրադառնալով բնապահպանների մտահոգություններին` նախարարն ասել է. «Շահագործող ընկերությունը պարտավորվել է կետ առ կետ լուծել բնապահպանական հարցերը` կիրառելով տեխնոլոգիաներ եւ համակարգեր, որոնք բնության վրա որեւէ անդրադարձ չեն ունենա»: Tweet Դիտում՝ 4407