Սերբիայի նախագահը այցելել է Երեւանի կոնյակի գործարան

13.10.2014 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին այցելել է Երեւանի կոնյակի գործարան:

Պատվիրակությունը եղել է Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասում, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական գործընթացին:
 
Տոմիսլավ Նիկոլիչը կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, գրառում է կատարել գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի` Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասի Նախագահական անցուղին համալրվել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի անվանական տակառով: Տոմիսլավ Նիկոլիչը դարձավ Երեւանի կոնյակի գործարան այցելած 27-րդ նախագահը, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնեցվում:  

Պարոն Նիկոլիչին որպես նվեր հանձնվեց գործարանի հնագույն սպիրտներից պատրաստված կոնյակ` ԱՐԱՐԱՏի բացառիկ հավաքածուից:

Դիտում՝ 6496

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW