«Հայ պանիր» ծրագրի նոր տարբերակը մշակման փուլում է

07.10.2014 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

 «Հայ պանիր» ծրագրի փոփոխված տարբերակը ներառված է «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում» ծրագրի շրջանակում պատրաստված զեկույցում:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Անդրադառնալով նախորդ ծրագրի անհաջողության պատճառներին` Գարեգին Մելքոնյանը նշել է, որ մասնավոր հատվածը չէր շտապում ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

«Ցանկանում էին արդյունք տեսնել եւ ապա միանալ ծրագրին: Բացի այդ, գոյություն ուներ կոլեկտիվ շահի ներկայացման խնդիր»,- նշել է Գարեգին Մելքոնյանը:

Իր հերթին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Եվրասիա մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը որպես նախորդ ծրագրի անհաջողության պատճառ նշել է այն հանգամանքը, որ վերջինս գործել է «վերեւից ներքեւ» սկզբունքով:

«Նախապես ստեղծել են բրենդ, հետո միայն պանիր արտադրողներին առաջարկել միանալ ծրագրին: Այս անգամ մենք նախատեսում ենք վերցնել 2 ընկերություն, ստեղծել բրենդ եւ ապա աստիճանաբար ծրագրում ներառել այլ ընկերությունների:

Այսինքն, այս անգամ գործելու է «ներքեւից վերեւ» սկզբունքը: Կստեղծենք հաջողված պատմություններ եւ ապա կընդլայնենք գործունեությունը»,- ասել է Գրեգորի Լաքոմը:   

Դիտում՝ 1932
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW