Մանաթի փոխարժեքի ամրապնդումը հանգեցրել է Ադրբեջանի կորպորատիվ պարտատոմսերի պորտֆելի դիվերսիֆիկացմանը

19.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Մինչեւ տարեվերջ սպասվում է կորպորատիվ պարտատոմսերում տեղակայված մանաթային ակտիվների աճ, Թրենդ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Արժեթղթերի պետական կոմիտեի նախագահ Գյունդուզ Մամեդովը:

Նա նշել է, որ 2006 թ. առաջին կիսամյակում մանաթի փոխարժեքի ամրապնդման հետեւանքով նկատվել է կորպորատիվ պարտատոմսերի պորտֆելի դիվերսիֆիկացում: Մամեդովը կարծիք է հայտնել, որ մինչեւ տարեվերջ մանաթային ակտիվների աճը կշարունակվի:

Գյունդուզ Մամեդովը նշել է, որ ազգային տարադրամի փոխարժեքի ամրապնդումը Ադրբեջանի արժեթղթերի շուկան ավելի գրավիչ է դարձնում ոչ-ռեզիդենտների համար:

2006 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Ադրբեջանում կորպորատիվ պարտատոմսերի տեղակայման ծավալը կազմել է 9.621 միլիոն մանաթ, ինչը 30 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը:

Դիտում՝ 8486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW