“Հայաստանի ապագան կրթված մարդկանց հանրությունն է”

20.05.2009 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am կայքին

Արամ Փախչանյանը ABBYY ընկերության փոխնախագահն է: Ընկերությունը ստեղծել է այնպիսի հայտնի ծրագրեր, ինչպիսիք են Lingvo-ն եւ FineReader-ը: Այսօր աշխարհի 138 երկրներում կիրառվում են 10 լեզվական ուղղություններով 128 բառարաններ, իսկ յուրաքանչյուր երկրորդ սքաները համալրված է տեքստի ճանաչման FineReader ծրագրով:

Արամ Փախչանյանը ծնվել է 1968թ. ապրիլի 1-ին Երեւանում: Սովորել է ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, ապա ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը /ՄՖՏԻ/:

1993 թվականին սկսել է աշխատել ABBYY ընկերությունում, տեխնիկական գրողի պաշտոնում, ապա աշխատել է որպես հետազոտությունների եւ մշակումների բաժնի ղեկավարի տեղակալ:

1997-2004թթ. ղեկավարել է ընկերության կորպորատիվ նախագծերի բաժինը:
1999 թ-ից ABBYY-ի փոխնախագահն է:
2004թ. ամռանից ղեկավարում է տվյալների ներմուծման ապրանքատեսակների դեպարտամենտը:

Արամ Փախչանյանն ամուսնացած է, ունի երկու երեխա: Զբաղվում է երաժշտությամբ, խոհարարությամբ: Սիրում է ճանապարհորդել, դահուկասահք, դայվինգ:

Արամ Փախչանյանը համաձայնել է զրուցել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ Հայաստանում IT-ի հեռանկարների մասին:

Արամ Փախչանյանի հարցազրույցը կարդացեք այստեղ:

 

Դիտում՝ 16938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW