«Alliance Clubs»-ի գլոբալ բիզնես հավաքը․ 9 միջազգային բիզնես ակումբների նախագահները Հայաստանում

18.07.2024 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հուլիսի սկզբին Հայաստանում կայացավ «Alliance Clubs»․Գլոբալ բիզնես հավաք Հայաստանում» բիզնես-հավաքը, որին մասնակցում էին գործարարներ ամենատարբեր երկրներից։ Հավաքի մասին զրուցել ենք «Կլուբ Կապիտալ Պրեմիում» եւ «Կլուբ Կապիտալ Բիզնես» միջազգային ակումբների տնօրեն Նանա Պարսամյանի հետ։

- Club Capital-ն իր նախագահությամբ եւ իր հարկի տակ Հայաստան էր հրավիրել եւ ընդունել գործարարներ «Alliance Clubs»-ից: Այն ակումբների միություն է, որին անդամակցում է 9 բիզնես-ակումբ 7 երկրից՝ շուրջ 2000 գործարարով: Այս պահին «Alliance Clubs»-ում նախագահում է Club Capital-ը Հայաստանից։

Կայացած միջոցառումը կարեւոր էր նաեւ այն առումով, որ լրացավ «Կլուբ Կապիտալ» միջազգային պրեմիում բիզնես ակումբի հիմնադրման 5-րդ տարեդարձը:

Հավաքի օրերից յուրաքանչյուրն ուներ իր փիլիսոփայական խորհրդանիշը եւ գաղափարախոսությունը։



Առաջին օրը նվիրված էր կրակին՝ ընդգծելով բիզնեսում էներգիայի դերը։ Այս օրը մեր հյուրերին ուղեկցեցինք Գեղարդի վանական համալիր, Գառնու հեթանոսական տաճար, կրակի հետ կապված պերֆորմանս ունեցանք, ինչին հետեւեց հայկական հյուրասիրությունը։

Առաջին օրվա առանցքային կետերից մեկը նաեւ բիզնես ծանոթությունների հաստատումն էր միջոցառման մասնակիցների միջեւ։

Երկրորդ օրվա խորհրդանիշերն էին ջուրը (ճկունության բիզնեսում), եւ օդը՝ նորարարությունների եւ ինովացիաների գաղափարով։ Այդ օրն անցկացրեցինք Սեւանի ափին՝ թեմատիկ պանելային քննարկմամբ:



Մասնակիցները նաեւ առագաստանավով մրցեցին միմյանց հետ՝ համատեղելով ջրի եւ օդի տարերքները հաղթական նպատակին հասնելու համար։

Այնուհետեւ երեկոն ջերմ միջավայրում շարունակեցինք Դիլիջանում, որտեղ ներկայացվեց Club Capital-ի առաջին մեծ ներդրումային նախագիծը՝ Դիլիտրոպիկ էքսկլուզիվ նախագիծը։

Երրորդ օրվա խորհուրդը հողն էր՝ կայունության եւ արմատների ամրության գաղափարային հիմքով։ Այդ օրը մեր հյուրերը Մատենադարանում ծանոթացան հայկական ձեռագրերին։ Այնուհետեւ այց կազմակերպվեց մեր ակումբակցին պատկանող «Արագած» կոնյակի գործարան՝ համտեսի մասնակցելու եւ արտադրական պրոցեսին ծանոթանալու համար։



Հենց գործարանի տարածքում էլ «Alliance Clubs»-ի ակումբների նախագահները խորհրդանշական ծառատունկ արեցին՝ ի նշան ակումբների միջեւ բարեկամության եւ ֆունդամենտալ կապերի ստեղծման։

Օրն ամփոփվեց ֆանտաստիկ երեկույթով, որը նույնպես հագեցած էր գործարար կապերի ստեղծմամբ, դեպի միջազգային շուկաներ դուրս գալու պայմանավորվածությունների ձեռք բերմամբ եւ ժամանցով:

-Ի՞նչ է «Alliance Clubs»-ը եւ ինչպե՞ս է այն հասանելի հայ գործարարին։

- «Alliance Clubs»-ը միջազգային բիզնես ակումբ է, որին անդամակցում են ոչ թե անհատ գործարարներ, այլ հենց բիզնես ակումբները։

Այս պահին «Ալյանսի» անդամ են Vision-ը Դուբայից, London business Club-ը Լոնդոնից, Force, The one՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, «Սինդիկատ»-ը Ղազախստանից, «Young Business Club»-ը Ուզբեկստանից, «Club Capital», «Club Capital Business»-ը Հայաստանից, «Բիզոն»-ը Գերմանիայից, «BNB»-ն մերձբալթյան երկրներից։



Ընդհանուր առմամբ, ակումբում ներգրավված է ավելի քան 2000 գործարար, որոնք բիզնես են վարում ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Հնդկաստանում, Չինաստանում, արաբական երկրներում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Հայաստանում։

«Alliance Clubs»-ը հայ գործարարին հասանելի է «Կլուբ Կապիտալ» միջազգային պրեմիում ակումբի միջոցով։

Մեր ակումբին անդամակցող գործարարները ուղիղ հասանելիություն ունեն նշված բոլոր երկրների բոլոր գործարարներին։

-Ովքե՞ր էին մասնակցում հավաքին Հայաստանից։

- Մեր երկու ակումբների՝ «Կլուբ Կապիտալ» միջազգային պրեմիում ակումբի եւ «Կլուբ Կապիտալ բիզնես» միջազգային բիզնես ակումբի գործարարները։ Սակայն մենք հնարավորություն էինք ընձեռել նաեւ մեր ակումբի անդամ չհանդիսացող սահմանափակ թվով գործարարների եւս ներկա գտնվել այդ ֆանտաստիկ միջավայրում։

-Ո՞րն է միջոցառման գլխավոր նպատակը:

-Միավորել աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող գործարարներին, նոր կապեր ու ծանոթություններ ստեղծել, բիզնեսը մասշտաբայնացնելու հնարավորություն ընձեռել։

Միջազգային բիզնես ակումբներին անդամակցությունն ու հարաբերությունները ենթադրում է բիզնեսի վարման միջազգային փորձի հասանելիություն եւ ամբողջ աշխարհում խնդիրներ լուծելու կարողություն։

-Արդյո՞ք դժվար չէր տարբեր ազգերի ներկայացուցիչներին միավորել մեկ միջոցառման շրջանակներում, որն այդքան հագեցած ծրագիր ուներ։

-Մեր կազմակերպչական թիմն ամիսներ շարունակ մանրամասն պլանավորել ու նախագծել էր այդ երեք օրվա յուրաքանչյուր րոպեն՝ հաշվի առնելով ամենաանհավանական թվացող մանրուքները։

Հյուրերի օդանավակայանում դիմավորումից մինչեւ ճանապարհումը յուրաքանչյուր դետալ նախօրոք նախատեսված էր։ Հենց դա էր պատճառը, որ հյուրերից յուրաքանչյուրն ուներ անհատական հյուրընկալության զգացողությունը։ Նրանք ոչ միայն Հայաստանից սիրահարված հեռացան, այլեւ բացահայտեցին մեր մշակույթը, արմատները, հյուրընկալությունը, նաեւ՝ հայկական գործարար միջավայրի ամբողջ ներուժը։

- Ի՞նչ ստացան այն գործարարները, որոնք միացել էին հավաքին։

- Այդ օրերի ամենակարեւոր կապիտալը մարդկային ծանոթություններն էին։ Մենք միավորել էինք ավելի քան 300 գործարարի ամբողջ աշխարհից, որոնք երեք օր շարունակ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր միեւնույն հարթակում էին։ Աշխարհի որեւէ երկրում գործարարի համար իր բիզնեսի համար անհրաժեշտ գործընկերների որոնումը բավական ջանքեր ու ժամանակ է պահանջում, իսկ մենք ստեղծել էինք կատարյալ պայմաններ շփման համար:



Մինչեւ հավաքը հավաքագրել էինք յուրաքանչյուր գործարարի ցանկություններն ու հարցումները եւ նրանց համար նախապատրաստել էինք համապատասխան կոնտակտներ ու ծանոթություններ։

Չբացելով մեր աշխատանքային ներքին կանոնները՝ նշեմ, որ հատուկ հոգատարությամբ էինք վերաբերում յուրաքանչյուր գործարարի խնդիրներին, որոնց համար լուծում էինք փնտրում միջազգային գործընկերների օգնությամբ։

Եվ, այո՛, մենք արդեն իսկ ունենք նոր համագործակցություններ։

- Ի՞նչ շարունակություն է լինելու։

-Սա «Alliance Clubs»-ի հերթական հավաքն էր։ Այն Հայաստանում անցկացվեց, քանի որ այս պահին «Կլուբ Կապիտալ» միջազգային պրեմիում բիզնես ակումբի նախագահ Գրիգոր Առաքելյանն է նախագահում «Alliance Clubs»-ը։ Նաեւ այն պատճառով, որ
նշում էինք Պրեմիում ակումբի հիմնադրման 5-րդ եւ «Կլուբ Կապիտալ Բիզնես» միջազգային ակումբի հիմնադրման 1-ին տարեդարձը։

Հերթական հավաքն անցկացվելու է Դուբայում՝ հոկտեմբեր ամսին, եւ դա միջազգային բիզնես կապերի ամրապնդման, ծանոթություններն ընկերության եւ գործընկերային լուրջ հարաբերությունների վերածելու համար չափազանց լուրջ հնարավորություն է։
Դիտում՝ 488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW