Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական ոլորտում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:Banks.am-ի հետ զրույցում Evocabank-ի Լիզինգային ծառայությունների ղեկավար Էմմա Սուքիասյանը խոսել է լիզինգի առավելությունների մասին, ներկայացրել է լիզինգի զարգացման վրա ազդող գործոնները եւ մանրամասներ տրամադրել Evoca Leasing պրոդուկտի մասին։ Լիզինգային լուծումներ՝ հաճախորդի անհատական պահանջներին համապատասխանԱյսօրվա դինամիկ բիզնես աշխարհում ճկուն ֆինանսավորման լուծումների հասանելիությունը չափազանց կարեւոր է այն ընկերությունների համար, որոնք ձգտում են ընդլայնվել, նորարարություններ կատարել եւ զարգանալ: Evocabank-ն առաջարկում է այնպիսի լիզինգային լուծումներ, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր հաճախորդի անհատական պահանջներին: Evoca Leasing-ի առարկա են հանդիսանում`- արտադրական սարքավորումներ/հոսքագծեր,- բժշկական սարքավորումներ,- շինարարական տեխնիկա,- արեւային կայաններ եւ ջրատաքացուցիչներ,- ավտոմեքենաներ։ Նախքան Evoca լիզինգի մանրամասներին անդրադառնալը՝ եկեք հասկանանք՝ ի՞նչ է լիզինգը եւ ի՞նչ առավելություններ ունի այն։ Լիզինգ տերմինն առաջացել է անգլերեն to lease բայից, ինչը նշանակում է տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ: Այն ներառում է հիմնական միջոցների ձեռքբերումը եւ դրանց տրամադրումը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` նախապես սահմանված պայմաններով եւ ժամկետներում: Լիզինգն, ի տարբերություն վարկի, առանց գրավի պրոդուկտ է, որը բացի հաճախորդի համար նոտարական ծախսերը կրճատելուց, նաեւ հնարավորություն է տալիս հաճախորդներին իրենց անշարժ գույքը օգտագործել որպես գրավ, օրինակ՝ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար: Լիզինգը նաեւ անփոխարինելի գործիք է հաշվապահական ձեւակերպումների համար, որը թույլ է տալիս՝- իրականացնել ԱԱՀ հաշվանցումներ,- կատարել ծախսագրումներ, - արտացոլել լիզինգի առարկան իրենց հաշվեկշռում եւ այլն:Լիզինգը հանդիսանում է տնտեսության զարգացման բաղկացուցիչ տարրերից մեկը՝ ազդելով երկրի ՀՆԱ-ի վրա։ Էմմա Սուքիասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Լիզինգի առավելություններից խոսելիս պետք է նշել, որ այն առաջին հերթին մեծ հնարավորություն է ընձեռնում լիզինգառուներին, միջինում 20% կանխավճար կատարելով, լիզինգի ժամկետի ավարտին դառնալ գույքի սեփականատեր: Իսկ միջազգային շուկաներից ձեռքբերման դեպքում հաճախորդները բազմաթիվ ռիսկեր ունեն՝ կապված մատակարարների վստահելիության, գույքի տեղափոխման, հետերաշխիքային սպասարկման եւ այլնի հետ, որոնք բանկերը մեծամասամբ փակում են տարբեր մեխանիզմների եւ լծակների միջոցով:Լիզինգի զարգացման վրա ազդող գործոններըՉնայած, որ լիզինգային առաջին կազմակերպությունները հիմնվել են 1950-ական թվականներին եւ լայն տարածում ունեն աշխարհի զարգացած երկրներում՝ ՀՀ-ում այս շուկան զգալիորեն աճեց վերջին մի քանի տարիներին:Կարեւոր է նշել, որ Հայաստանում լիզինգի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն ինչպես տարբեր միջազգային ֆոնդերի մատչելի տոկոսադրույքներով լիզինգների տրամադրման հնարավորությունները, այնպես էլ պետական սուբսիդավորման ծրագրերը, մասնավորապես՝ «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագիրը»։ 2020թ.-ից սկսած այս ծրագիր բազմաթիվ հաճախորդների հնարավորություն ընձեռեց բարելավել եւ նորացնել իրենց մեքենա-սարքավորումները արդյունաբերության, շինարարության, բժշկական եւ այլ ոլորտներում՝ դրա դիմաց վճարելով բավականին ցածր տարեկան տոկոսադրույքներ, ընդ որում՝ առանց միջնորդավճարների: Լիզինգի զարգացման մասին խոսում են առաջին հերթին թվերը: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ լիզինգի ընդհանուր պորտֆելը ՀՀ շուկայում կազմել է 166,3 մլրդ ՀՀ դրամ, գրանցվել է 74.6% աճ, որտեղ Evocabank-ն էլ ունի իր մեծ ներդրումը: Միանշանակ պետք է նշել նաեւ ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի մեծ դերի մասին, որին շուրջ 1,5 տարի է անդամակցում է նաեւ Evocabank-ը։ Ասոցիացիան այս ոլորտում իրականացնում է կարեւոր քայլեր․ Leasing EXPO-ի համակազմակերպիչ է, նախաձեռնում է դասընթացներ լիզինգի մասնագետներ պատրաստելու համար, ինչպես նաեւ մեծ աշխատանք է տանում օրենսդրական կարգավորումների եւ փոփոխությունների մասով: Նշեմ նաեւ, որ լիզինգի ճանաչելիության եւ տարածման մեջ մեծ դեր ունի նաեւ Leasing EXPO-ն, որը առաջին անգամ կազմակերպվել էր անցած տարի, եւ Evocabank-ը եւս մասնակցում էր՝ հանդիսանալով EXPO-ի հովանավոր: Այն հնարավորություն տվեց հարյուրավոր այցելուների մեկ հարթակում հանդիպել մի շարք մատակարարների եւ ֆինանսական հաստատությունների: Էմմա Սուքիասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Evoca-ն այս տարի եւս միանալու է LEASING EXPO 2024-ին, որի ընթացքում կներկայացնենք մեր վերջին՝ ամենաթարմ նորություններն ու հատուկ առաջարկները։ Evoca Leasing-ի առավելությունները եւ սրընթաց աճը շուկայումEvocabank-ը լիզինգ պրոդուկտը ներդրել է շուրջ 2 տարի առաջ եւ արդեն իսկ գրանցել է մեծ հաջողություններ։ Նախորդ տարվա հետ համեմատ՝ Բանկի լիզինգային պորտֆելը գրանցել է շուրջ 500% աճ: Սերտ համագործակցում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մատակարարների, մասնավորապես՝ չինական եւ եվրոպական շուրջ 150 մատակարարների հետ: Բանկն առաջարկում է մրցունակ տարեկան տոկոսադրույքներ եւ պայմաններ՝ միաժամանակ կարեւորելով լիզինգի 3 կողմերի շահերը (Մատակարար, Բանկ եւ Լիզինգառու): Այսօր, շնորհիվ Բանկում գործող միջազգային ֆոնդերի եւ պետական աջակցման ծրագրերի, ունենք հաճախորդներ ովքեր բանկին վճարում են տարեկան ընդամենը 0.5% ՀՀ դրամով լիզինգի համար՝ առանց միջնորդավճարների։ Վերջերս ներդրել ենք նոր հնարավորություն․ 50% կանխավճարի դեպքում հաճախորդի ֆինանսատնտեսական խորացված վերլուծություն չի իրականացվում, որն էապես կրճատում է լիզինգի տրամադրման ժամկետը լիզինգառուների համար: Մենք հասկանում ենք, որ բիզնեսի համար ժամանակն էական նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով մեր լիզինգային գործընթացը նախագծված է այնպես, որ լինի արագ եւ արդյունավետ: Դիմումի ներկայացումից մինչեւ հաստատում եւ տրամադրում մեր փորձառու մասնագետների թիմը օգնում է հաճախորդներին շատ հեշտ, առանց դժվարությունների ձեռք բերել իրենց անհրաժեշտ ակտիվները:Մեր նպատակն է ոչ միայն ֆինանսավորել, այլ վստահելի խորհրդատու եւ գործընկեր լինել մեր հաճախորդների հաջողության գործում:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Tweet Դիտում՝ 4568