Թվերն են խոսում. 30-ամյա «Աթենք» ընկերության կայուն զարգացման պատմությունը

22.12.2023 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մսամթերքի շուկայում առաջատար «Աթենք» ընկերությունն այս տարի նշում է գործունեության 30-ամյակը։ Հայտնի բրենդը հիմնադրվել է 1993 թվականին եւ արդեն երեք տասնամյակ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական մսամթերքի արտադրության ոլորտում։ Այս տարիների ընթացքում ընկերությունը կայուն զարգացել, կատարելագործվել է, ամրապնդել առաջատարի իր դիրքերը, ձեռք բերել բարձր հեղինակություն, ձեւավորել պրոֆեսիոնալ եւ նվիրյալ թիմ, ինչպես նաեւ ընդլայնել հաճախորդների եւ գործընկերների շրջանակը։ 30-ամյա «Աթենք»-ի պատմությունը ներկայացնում ենք թվերով։

«Աթենք»-ը՝ 100 խոշոր հարկատուների ցանկում

«Աթենք»-ը պատասխանատու եւ պարտաճանաչ հարկատուի համբավ ունի։ Ընկերության կայուն եւ դինամիկ զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեությամբ եւ պետության հանդեպ պատասխանատվությամբ։



Ընկերությունը տարեցտարի բարելավել է իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում եւ 2022 թվականին զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։



2018 թվականից մինչ օրս ընկերության կողմից պետությանը վճարված հարկերը՝ 2 միլիարդ 300 միլիոն դրամից 2021 թվականին հասել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի։



Իսկ ահա այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով ընկերության կողմից վճարված հարկերը կազմել են շուրջ 4 միլիարդ դրամ։ Իսկ միայն վերջին 5 տարում «Աթենք»-ը վճարել է շուրջ 18.5 միլիարդ դրամ հարկ։

Պրոֆեսիոնալ թիմը՝ ընկերության հաջողության գրավական

«Աթենք» ընկերությունն իր 30-ամյա ճանապարհը սկսել է 40-45 աշխատակցով եւ ունեցել առաքման ընդամենը 5-6 մեքենա։ Ընկերության թիմն այսօր գերազանցում է 950-ը։



Արտադրության ծավալների աճին զուգահեռ «Աթենք»-ը բացել է 26 ֆիրմային խանութ Հայաստանում, որոնցից 3-ը մարզերում, 5-ը՝ Վրաստանում եւ առաքումներն իրականացվում են 100-ից ավելի մեքենաներով:



Ընկերության համար կարեւոր է վստահությունն ու հավատը թիմի նկատմամբ։ Ամենակարեւոր հատկանիշը, որ պետք է ունենա աշխատակիցը` հետաքրքրվածությունն է իր աշխատանքի նկատմամբ, անկախ նրանից, թե ինչ աշխատանք է անում։

Հենց այդ հետաքրքրվածությունն էլ հետագայում վերածվում է մեծ սիրո դեպի աշխատանքը։


 
«Աթենք»-ի պրոֆեսիոնալ եւ փորձառու թիմի շնորհիվ ընկերությունն արագորեն արձագանքում է շուկայի փոփոխություններին, մշտապես առաջարկում նոր արտադրատեսակներ եւ բավարարում ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:

Արտադրության շարունակական աճ՝ յուրաքանչյուր տարի 1500 տոննայով

«Աթենք»-ում միաժամանակ կիրառվում են մսամթերքի արտադրության եւ´ ավանդական, եւ´ ժամանակակից տեխնոլոգիաներ, արդյունքում՝ կարողանում է ամեն տարի միջինում 1500 տոննայով ավելացնել արտադրության ծավալները։



Ընկերությունը տարեցտարի ավելացնում է արտադրական հզորությունները, որի շնորհիվ մշտապես ներկայանում է նոր եւ բազմազան արտադրատեսակներով՝ ընդլայնելով լոյալ հաճախորդների շրջանակը։ Հատկանշական է, որ վերջին 5 տարում ընկերությունն ունեցել է արտադրության ծավալների կրկնակի աճ. 2018 թվականի 5600 տոննա արտադրանքը 2022-ին հասել է 11․200-ի։ Հիմնադրման իսկ օրվանից «Աթենք»-ն առաքելություն է ունեցել դառնալու  ընկերություն բոլորի համար. նշանակալի իրադարձությունների եւ առօրյա սեղանի անբաժանելի մասն է «Աթենք»-ը։ Ընկերությունը յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում է անհատական մոտեցում, մշտապես հետադարձ կապ պահում նրանց հետ եւ արձագանքում նրանց առաջարկներին։

Խոշոր ներդրումներ՝ ի նպաստ որակի կատարելագործման եւ վերահսկման

Արտադրական ամբողջ գործընթացը գերժամանակակից սարքավորումներով կատարելու համար «Աթենք» ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարում։ Վերջին հինգ տարում այն կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։



Իսկ ահա կառուցվող նոր գործարանի վրա «Աթենք»-ն ավելի քան 7 միլիարդ դրամի ներդրում է կատարում։ Գործարանի շահագործման հետ մեկտեղ, բնականաբար, մեծանալու են ընկերության արտադրական հզորություններն ու ծավալները, նոր աշխատատեղեր են ավելանալու։ Նոր գործարանի շահագործումը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին։ Իր մասշտաբներով եւ հագեցվածությամբ այն աննախադեպ է լինելու։

«Աթենք»-ն ապահովում է Հայաստանից արտահանվող մսամթերքի 30%-ը

«Աթենք»-ն իր մեծ թիմի հետ հաստատուն քայլերով գնում է դեպի զարգացում՝ նպատակ ունենալով տեղական արտադրանքը ճանաչելի դարձնել նաեւ միջազգային շուկայում:



Հայկական մսամթերքի արտահանման ավելի քան 30%-ը բաժին է հասնում «Աթենք» ընկերությանը։ Հայկական որակյալ արտադրանքն արտասահմանյան շուկայում բավականին մրցունակ է․ ընկերության բազմազան տեսականին վաճառվում է Վրաստանում, Ռուսաստանում եւ Արաբական երկրներում։

Այս թվերը «Աթենք» ընկերության 30-ամյա պատմության ընդամենը մի մասն է։ Ընկերությունն անելու Է հնարավորը՝ մշտապես հավատարիմ մնալու իր որդեգրած արժեքներին։ Շարունակելու է իր գործունեությամբ նպաստել պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը, ոլորտում կատարելու է խոշոր ներդրումներ եւ հայկական արտադրանքը մրցունակ է դարձնելու միջազգային շուկայում։
Դիտում՝ 3357
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai