Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։Սույն հետազոտության նպատակն է՝ վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2023 թվականի 9 ամիսների համար:Զուտ շահույթ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 215 մլրդ ՀՀ դրամ, ինչը 21 մլրդ ՀՀ դրամով կամ 11%-ով ավելի է, քան 2022 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցած արդյունքը։Նշված ժամանակաշրջանում բոլոր 18 բանկերը գրանցել են շահույթ, և բանկերի 2/3-ի մոտ արձանագրվել է զուտ շահույթի աճ՝ համեմատած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ:Ամենամեծ շահույթն ապահովել է Արդշինբանկը` 57 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելԲանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 13%-ով։Առ 30.09.2023թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.722 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 54%-ը։Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.3%-ը:Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 19.1%: ՊարտատոմսերԲանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 30 մլրդ ՀՀ դրամով կամ 8.6%-ով։Առ 30.09.2023թ․ բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 375 մլրդ ՀՀ դրամ։18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։ Ընդհանուր կապիտալ2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 170 մլրդ ՀՀ դրամով, կամ 13%-ով ու կազմել 1.487 մլրդ ՀՀ դրամ։2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 136 մլրդ ՀՀ դրամով կամ 23%-ով եւ կազմել 718 մլրդ ՀՀ դրամ։Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 10 բանկ՝ 81 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով․1. Արդշինբանկ՝ 18 մլրդ ՀՀ դրամ,2. Ամերիաբանկ՝ 17.7 մլրդ ՀՀ դրամ, 3. Ինեկոբանկ՝ 13 մլրդ ՀՀ դրամ, 4. IDBank` 8.25 մլրդ ՀՀ դրամ,5. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան` 5.8 մլրդ ՀՀ դրամ, 6. ԱրարատԲանկ՝ 5 մլրդ ՀՀ դրամ, 7. Կոնվերս Բանկ`4.4 մլրդ ՀՀ դրամ, 8. Ակբա բանկ՝ 4.4 մլրդ ՀՀ դրամ, 9. Evocabank՝ 3.4 մլրդ ՀՀ դրամ, 10. Հայէկոնոմբանկ՝ 1 մլրդ ՀՀ դրամ։2023թ. 9 ամիսների ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2022թ. առաջին 9 ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 16510