ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ
19.07.2023 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 16%-ով, պարտավորությունները՝ 15%-ով, կապիտալը՝ 21.7%-ով:
Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2023թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. երկրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով՝ կազմելով 8 480.92 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 32.1% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 499.86 մլրդ դրամ:
Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 12.6% աճ եւ հասնելով 1 252.02 մլրդ դրամ ցուցանիշի:
Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 840.78 մլրդ դրամ (0.6% անկում), Ակբա բանկը՝ 700.79 մլրդ դրամ (24.2% աճ) եւ Ինեկոբանկը՝ 533.48 մլրդ դրամ (21.3 % աճ) ցուցանիշներով:
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2023թ. երկրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 15%-ով՝ կազմելով 7 064.07 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2023թ. երկրորդ եռամսյակում աճել են 31.4%-ով՝ կազմելով 1 333.29 մլրդ դրամ:
Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 075.43 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 11.4% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 677.14 մլրդ դրամ (1.9% անկում), Ակբա բանկը՝ 583.52 մլրդ դրամ (24.4% աճ) եւ Ինեկոբանկը՝ 457.05 մլրդ դրամ (21.2% աճ):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 21.7%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 416.85 մլրդ դրամ ցուցանիշ:
Կապիտալի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է՝ 176.59 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.6%։
Երկրորդը Արդշինբանկն է՝ 166.57 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է շուրջ 38.1%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Հայբիզնեսբանկը՝ 163.64 մլրդ դրամ (5.1% անկում), Ակբա բանկը՝ 117.27 մլրդ դրամ (22.9% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 76.44 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 21.5% աճով:
Նշենք, որ 2023թ. երկրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.9%-ը, պարտավորությունների 58.4%-ը եւ կապիտալի 49.4%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2023թ. երկրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2022թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:
Աննա Այվազյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: