Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի եւ միջազգային զարգացման գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացրել է հիփոթեքային վարկավորման շուկայի զարգացումը եւ վարկերի նկատմամբ պահանջարկի աճը, ինչպես նաեւ՝ շուկայում Յունիբանկի զբաղեցրած դիրքն ու գրանցած ցուցանիշները:- Պարոն Ղուկասյան, ի՞նչ զարգացում է ապրում այսօր հիփոթեքային վարկավորման շուկան:- 2022 թվականի արդյունքներով հիփոթեքային վարկերը նախորդ տարվա համեմատ աճել են գրեթե 30%-ով: Շուկան բավականին ագրեսիվ տեմպերով զարգանում է, մեծ քանակությամբ գործարքներ են իրականացվում: Կարելի է ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հիփոթեքային վարկավորման շուկան գրանցում է աննախադեպ աճի դինամիկա։- Ի՞նչ գործոններով է պայմանավորված հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկի աճը:- Հիփոթեքային առաջնային շուկայի զարգացումը մի քանի գործոնով է պայմանավորված: Նախ`եկամտային հարկի վերադարձն աստիճանաբար սահմանափակվում է, եւ 2025 թվականից Երեւանում համակարգը այլեւս կիրառելի չի լինի: Բնականաբար, այս հանգամանքը աշխուժություն է ստեղծել ե՛ւ կառուցապատողների, ե՛ւ գնորդների մոտ, որոնք շտապում են նորակառույց շենքերում բնակարան ձեռքբերել՝ մինչեւ սահմանափակումների կիրառումը: Կառուցապատողներն էլ յուրաքանչյուրն իրենց հերթին ցանկանում են ավելի շուտ իրականացնել գործարքներ, քանի որ հասկանում են, որ այդ մասով պահանջարկը, կարծես թե, որոշ չափով սպառվելու է:Իր նշանակալի դերն ունեցավ նաեւ անշարժ գույքի վարձակալության շուկայի զարգացումը, մասնավորապես, գնորդների լայն զանգված բնակարանի ձեռքբերումը դիտարկում են որպես կապիտալ ներդրում: Հաշվի առնելով այսօր Հայաստանում, հատկապես Երեւանում վարձավճարների չափը՝ բավականին եկամտաբեր է այդ ներդրումը, ուստի մարդիկ նաեւ նախընտրում են որպես եկամտի լրացուցիչ աղբյուր գույք ձեռք բերել: Գուրգեն Ղուկասյանը Լուսանկարը՝ Unibank Երկրորդային շուկան նույնպես զարգացում է ապրում, որը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ մարդիկ փորձում են բարելավել իրենց բնակարանային պայմանները՝ ավելի մեծ, ընդարձակ բնակարան ձեռքբերելով կամ տեղափոխվելով այլ վարչական շրջան: - Ի՞նչ դիրք է զբաղեցնում Յունիբանկն այս շուկայում, արդյոք գրանցվե՞լ է ցուցանիշների աճ:- Մենք բավականին ակտիվ աշխատել ենք այս ուղղությամբ՝ նպատակ ունենալով հիփոթեքային վարկավորումը հնարավորինս մատչելի դարձնել բնակչության համար: Այս տարի Յունիբանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ե՛ւ քանակը, ե՛ւ ծավալը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մենք էապես մեծացրել ենք հիփոթեքային վարկերի տեսակարար կշիռը մեր ընդհանուր մանրածախ վարկերի ծավալի մեջ եւ այս տարի էլ ավելի հավակնոտ ծրագրեր ունենք: Հետագա զարգացումն ապահովելու համար, առաջին հերթին, մշակվել է կառուցապատողների հետ աշխատանքի իրականացման նոր քաղաքականություն, որով պայմանավորված արդեն իսկ ունենք հինգ համագործակցող կառուցապատող, որոնք իրենց կողմից կառուցված շենքերի բնակարանների վաճառքն իրականացնում են միայն Յունիբանկի հիփոթեքային վարկերի միջոցով՝ հնարավորություն ընձեռելով մեր հաճախորդներին առաջարկելու բացառիկ պայմաններ:- Ինչպիսի՞ պայմաններ է առաջարկում Յունիբանկը, ինչո՞վ են դրանք տարբերվում մրցակիցներից:- Հիփոթեքային վարկերի պայմաններն առաջնային շուկայի համար հիմնականում ստանդարտ են, բայց, ինչպես նշեցի, կախված կառուցապատողի հետ համագործակցության յուրահատկությունից՝ կարող են լինել արտոնյալ, բացառիկ պայմաններ, ինչով էլ եւ պայմանավորված է հիփոթեքային վարկավորման հայտերի մեծ հոսքը մեր բանկ:Առաջնային շուկայում մենք առաջարկում ենք ՀՀ դրամով վարկեր 10,9% տարեկան տոկոսադրույքով եւ 10% կանխավճարով, որն այս պահին շուկայում լավագույն պայմաններից մեկն է: Այն թույլ է տալիս հաճախորդներին, ունենալով կանխավճարի համար քիչ կուտակած գումար, դառնալ նոր գույքի սեփականատեր: Գուրգեն Ղուկասյանը Լուսանկարը՝ Unibank Բացի այդ՝ մեզ մոտ ակտիվ է նաեւ այլ բանկերում գործող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը: Մենք նախորդ տարի առաջարկեցինք բավականին ճկուն եւ արդյունավետ վարկատեսակ, որով պայմանավորված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման շատ մեծ հոսք ունեցանք: Արտարժույթով հիփոթեքային վարկ ունենալու պարագայում առաջարկում ենք 7% տարեկան տոկոսադրույքից սկսած վերաֆինանսավորում, իսկ դրամայինի դեպքում՝ 11,5% տարեկան:Վերաֆինանսավորման արդյունքում հաճախորդն ունենում է ամսական մարումների չափի նվազեցում, վարկի ժամկետի երկարաձգում, արդյունքում՝ վճարումների բեռի թեթեւացում:- Ի՞նչ արդյունքներ է գրանցել Յունիբանկն Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության վարկավորման ծրագրի շրջանակում:- Անցած տարի մենք ստորագրեցինք պայմանագիր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ՝ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման ծրագրին մասնակցություն ունենալու համար: Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ ավելի քան 200 շահառու ընտանիքի համար հաստատել ենք հիփոթեքային հայտեր: Յունիբանկի վարկավորման արդյունքում Արցախի 140 ընտանիք արդեն դարձել է տան սեփականատեր: Փաստացի շահառու ընտանիքը, վճարելով նվազագույն կանխավճարը, դառնում է տան սեփականատեր. պետության կողմից սուբսիդավորվում է հաճախորդների վարկի հիմնական գումարի եւ տոկոսների մարումները: - Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ քաղաքացիներին միայն ՀՀ դրամով հիփոթեքային վարկեր տրամադրելու օրենսդրական փոփոխությունը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել շուկայից առաջիկայում:- Օրենսդրական փոփոխության նպատակը՝ ռիսկերի ճիշտ կառավարումն է: Ով ՀՀ դրամով եկամուտ ունի, բնականաբար, ազգային արժույթով վարկավորելը ողջունելի է. հաճախորդը զերծ է մնում արժութային ռիսկերից: Մեր քաղաքացիների մեծ մասի եկամուտները ՀՀ դրամով են եւ եթե նրանք վարկը վերցնեն արտարժույթով, որի փոխարժեքը, ասենք, 5-6 տարի հետո փոփոխվի, ապա նրանց համար կարող է վարկի մարման լուրջ խնդիր ստեղծվի:Բայց այս փոփոխությանը պետք է նայել երկու կողմից, նախ՝ կան նաեւ հաճախորդներ, որոնք ունեն արտարժույթով արտահայտված, դրսից եկող եկամուտ եւ նախընտրում են արտարժութային վարկեր: Ինչպես նաեւ բանկային համակարգն այսօր կարողանում է ավելի ցածր տոկոսադրույքով արտարժույթով վարկ տրամադրել: Եթե բանկը ռեսուրսը ներգրավում է արտարժույթով, բայց վարկը տրամադրում դրամով, ստացվում է, որ ամբողջ արժութային ռիսկը վերցնում է իր վրա: Գուրգեն Ղուկասյանը Լուսանկարը՝ Unibank Ինչ վերաբերում է հետագա զարգացմանը, ապա հաշվի առնելով պահանջարկը հիփոթեքային վարկերի նկատմամբ, կարծում եմ, որ դեռեւս վարկավորման պայմանների էական փոփոխություն չի լինի: Շինարարական ոլորտի զարգացումները, սուր մրցակցությունը եւ կառուցապատողների կողմից նախաձեռնությունները լավ հիմք են ստեղծում մշակելու արտոնյալ պայմաններով ծրագրեր:Յունիբանկը կշարունակի ընդլայնել իր համագործակցությունը կառուցապատողների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր, որի շրջանակում հաճախորդին կառաջարկենք իրոք լավ պայմաններ բնակարանային հարցը լուծելու համար:Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 42299