2022-ին ՀՀ բանկերի կապիտալի շահութաբերությունն աճել է ավելի քան 3 անգամ

23.01.2023 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #վերլուծություն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

- Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2022 թվականի համար:

Զուտ շահույթ

2022 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 263 մլրդ ՀՀ դրամ, ինչը 197 մլրդ ՀՀ դրամով կամ 4 անգամ ավելի է, քան 2021 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ Շահույթի նման աննախադեպ աճը հիմնականում պայմանավորված է ոչ տոկոսային եկամուտների (մասնավորապես, արտարժույթի առք ու վաճառքից գոյացած եկամտից) զգալի աճով։

Նշված ժամանակահատվածում ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը, այն կազմել է ավելի քան 62 մլրդ ՀՀ դրամ։



Զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ միջին հարաբերակցություն (ROAE)

- Բանկային համակարգի ROAE ցուցանիշը 2022 թվականի ընթացքում աճել է ավելի քան 3 անգամ (7.1%-ից՝ 23.3%)։

- Բանկային համակարգի սեփական կապիտալը 2022 թվականի ընթացքում աճել է 40%-ով և 31.12.2022թ. դրությամբ կազմել 1.316 մլրդ ՀՀ դրամ։



Վարկային պորտֆել

- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2022 թվականի ընթացքում աճել է 7.5%-ով։

- Առ 31.12.2022թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.345 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 52%-ը։

- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։



- Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 61.7%-ը:

- Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 16.9%:



Պարտատոմսեր

- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2022թ. ընթացքում նվազել է 101 մլրդ ՀՀ դրամով, կամ 23%-ով։

- Հնարավոր նվազման պատճառներից մեկը կարող է հանդիսանալ այն փաստը, որ 2022թ. ՀՀ Կենտրոնական բանկը փոփոխել է պարտադիր պահուստավորման նորմատիվը, որը ժամանակին խթան էր հանդիսացել բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումների մասով։

- 18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։



Ընդհանուր կապիտալ

- 2022թ. ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը աճել է 372 մլրդ ՀՀ դրամով, կամ 40%-ով ու կազմել 1.316 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճը հիմնականում պայմանավորված է Հայբիզնեսբանկի կանոնադրական կապիտալի աճով, որն ավելացել է շուրջ 128 մլրդ ՀՀ դրամով։ Բանկի նոր բաժնետերերն են «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի»-ն (75% բաժնեմաս) եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն (25% բաժնեմաս)։ Այդ հանգամանքը պայմանավորված է նաև Ֆասթ Բանկի կապիտալի աճով՝ 23 մլրդ ՀՀ դրամով։ Ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված է նաեւ բանկերի կողմից կուտակված շահույթի էական աճով։

 - 2022թ. ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 231 մլրդ ՀՀ դրամով, կամ 67%-ով եւ կազմել 577 մլրդ ՀՀ դրամ։

- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 9 բանկ՝ 35 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով․

1. Արդշինբանկ՝ 17.2 մլրդ ՀՀ դրամ,
2. Ինեկոբանկ՝ 6 մլրդ ՀՀ դրամ,
3. Ակբա Բանկ՝ 3.3 մլրդ ՀՀ դրամ,
4. ԱրարատԲանկ՝ 3 մլրդ ՀՀ դրամ,  
5. Ֆասթ Բանկ՝ 2 մլրդ ՀՀ դրամ,
6. Հայէկոնոմբանկ՝ 1.38 մլրդ ՀՀ դրամ,  
7. Յունիբանկ՝ 0.98 մլրդ ՀՀ դրամ,
8. Կոնվերս Բանկ՝ 0.51 մլրդ ՀՀ դրամ,
9. Evocabank` 0.6 մլրդ ՀՀ դրամ:

2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. առաջին 9 ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 59177
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai