«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունը Հայաստանում գործում է արդեն 25 տարի: Երիտասարդ կադրերի ներգրավման, ինչպես նաեւ համալսարան-աշխատաշուկա կայուն կապ ապահովելու համար 2021թ. ընկերությունը գործարկել է «Գրանթ Թորնթոն» ակադեմիան: Այսուհետ հաշվապահության, աուդիտի, խորհրդատվության ու մի շարք այլ ոլորտներում կրթություն ստացող ուսանողները կարող են դիմել ակադեմիա՝ ծանոթանալով «Գրանթ Թորնթոնի» աշխատանքին, ստանալով գործնական հմտություններ, իսկ հետագայում, հնարավոր է, նաեւ աշխատանք ընկերությունում: Ընկերության կորպորատիվ մշակույթի, որակյալ կադրեր ներգրավելու ու նրանց հետաքրքրությունը պահելու մասին Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն Հայաստանի» մարդկային ռեսուրսների ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանի հետ: Կորպորատիվ մշակույթի կենտրոնում մարդն է«Գրանթ Թորնթոն» ընկերության կորպորատիվ մշակույթի ձեւավորման կենտրոնում մարդն է. այս կետից ենք մշակում մեր ռազմավարությունը, ստեղծում ցանկացած ծրագիր: Պատահական չէ, որ նույնիսկ իմ պաշտոնի անվանումը ոչ թե մարդկային ռեսուրսների ղեկավար է (HR), այլ՝ People and culture manager: Մեր մշակույթի կրողն իր ամենօրյա աշխատանքում վստահ է, որ գործում է առողջ ու թափանցիկ միջավայրում, առաջնորդվում մեր արժեքներով: Թիմի յուրաքանչյուր անդամ տեսանելի է, նրա զարգացման հեռանկարները կարեւոր են ընկերության համար, եւ մենք մի շարք գործիքներ եւ ծրագրեր են կիրառում մասնագիտական աճի խրախուսման համար: Դրանց շարքում է քոուչինգի համապարփակ ծրագիրը, որն ինտեգրված է նպատակների սահմանման ու զարգացման «My Performance» համակարգում: Տեխնոլոգիական լուծումներն, առհասարակ, այնպիսի լայն կիրառում ունեն մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին գործունեության մեջ, որ մշակույթի մասին խոսելիս տեխնոլոգիաների դերը չափազանց կարեւոր է: Քանի որ ընկերությունը շատ դինամիկ է, քայլում է ժամանակին համընթաց, երբեմն նույնիսկ ավելի արագ է կանխատեսում ու գործում, ճկունությունը, արագությունն ու դինամիկան դարձել են մեր առօրյա միջավայրի անբաժանելի մասը ու նաեւ այն պարտադիր որակներից, որ ակնկալում ենք թիմի անդամներից: «Գրանթ Թորնթոնի» թիմը Լուսանկարը՝ «Գրանթ Թորնթոն» Այս տարի մենք նշում ենք մեր ընկերության՝ «Գրանթ Թորնթոն» բրենդի ներքո գործունեության 25-ամյակը: Այս ընթացքում ընկերությունը, բնականաբար, էական փոփոխությունների է ենթարկվել: Մենք շարունակում ենք մատուցել մեր ոլորտի համար ավանդական ծառայություններ, բայց դրան զուգահեռ ձեւավորում ենք շուկայում նոր ու նորարարական առաջարկներ, որոնք հիմա շատ ակտուալ ու պահանջված են ինչպես աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: Դրանցից են, օրինակ, տվյալների վերլուծությունը, կիբերանվտանգությունը: Պարբերաբար ընկերություն ենք ներգրավում ՏՏ ոլորտում հմտացած, տեխնոլոգիական մտածողություն ունեցող երիտասարդ մասնագետների: «Գրանթ Թորնթոն» ակադեմիան՝ կամուրջ համալսարանի ու աշխատաշուկայի միջեւ Երիտասարդ կադրերի հավաքագրումը վերջին տարիների ամենախնդրահարույց մարտահրավերներից է մարդկային ռեսուրսների մասնագետի համար: «Գրանթ Թորնթոնում» մեր մշակույթի կարեւորագույն բաղադրիչներից մեկն աշխատակիցների շարունակական կրթությունն է: Մեր մասնագետները պետք է մշտապես իրազեկված լինեն դաշտում տեղի ունեցողի մասին, հետեւեն թրենդային բոլոր ուղղություններին: Գաղտնիք չէ, որ էական տարբերություն կա համալսարաններն ավարտող երիտասարդ կադրերի գիտելիքների ու աշխատաշուկայի ակնկալիքների միջեւ: Այդ բացը լրացնելու համար որոշեցինք ինքներս հարթակ ձեւավորել: 2021թ.-ին հիմնեցինք «Գրանթ Թորնթոն» ակադեմիան: Ակադեմիայում փորձում ենք ներգրավել մեզ հետաքրքրող մասնագիտություններով կրթություն ստացող 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողներին տարբեր համալսարաններից: Բուհերում ուսանողները տեսական, ակադեմիական գիտելիք են ստանում, բայց գործնական հմտությունների, բիզնեսի աշխատանքին ներսից ծանոթանալու կարիք ունեն: Մենք ձգտում ենք լինել այն կամուրջը, որը համալսարանը կկապի աշխատաշուկային: Արդեն իսկ համագործակցում ենք մի քանի առաջատար համալսարանների հետ ու պատրաստ ենք ներգրավել բոլոր նրանց, որոնք ընդգրկում են մեզ հետաքրքրող մասնագիտական ուղղությունները: Ակադեմիայի միջոցով փորձում ենք լուծել նաեւ երիտասարդ կադրեր ներգրավելու կարեւոր հարցը: Համալսարաններում իրականացվող աշխատանքը նպաստում է նաեւ «Գրանթ Թորնթոն» բրենդի՝ որպես գործատու տեսանելիությանը: 2021թ. դեկտեմբերից ակադեմիայում ունեցել ենք ուսանողների երկու հոսք, դեռեւս միայն աուդիտի ուղղությամբ: Առաջիկայում նախատեսում ենք նոր հոսքեր ունենալ նաեւ խորհրդատվության, տվյալների վերլուծության ու կիբերանվտանգության ոլորտներից: Ակադեմիայի ուսանողներն ընկերությունում կցվում են ավագ գործընկերներին, մտնում աշխատանքային առօրյա ու տեսնում՝ ինչպես է աշխատում ամբողջ համակարգը: Արդյունքում, լավագույնները, որոնք ունեն ներուժ, սովորելու ու զարգանալու ցանկություն, մեզ մոտ աշխատելու առաջարկ են ստանում: Ընդհանուր առմամբ, ակադեմիայում մոտ 30 ուսանող ենք ունեցել: Առաջին հոսքից «Գրանթ Թորնթոնում» սկսել է աշխատել հինգ ուսանող, իսկ երկրորդից նախատեսում ենք աշխատանքի առաջարկ անել եւս մի քանիսին: Ինչպիսի կադրեր ենք փնտրում«Գրանթ Թորնթոնին» անհրաժեշտ են դինամիկ մարդիկ, որոնք սիրում են նորն ու պատրաստ են միշտ զարգանալ: Հատկապես վերջին տարիները ցույց տվեցին, որ մարտահրավերները շատ են ու դրանց դիմակայելու համար պետք է ճկուն լինել: Հետաքրքիր է, որ ըստ վերջին 1,5 տարվա դիտարկումների, վերադառնում է հետաքրքրությունը տարբեր մասնագիտությունների հանդեպ: Եթե ինչ-որ փուլում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գրեթե բոլորին ձգում էր իր կողմ, հիմա առաջատար բուհերից ուսանողներ ունենք, որոնք շատ հետաքրքրված են աուդիտով, հաշվապահությամբ ու ցանկանում են այս ոլորտում զարգանալ ու լավ մասնագետ դառնալ: Կարծում եմ՝ ոլորտի ընկերությունները, գործատուները, այստեղ եւս պետք է ակտիվ աշխատեն համալսարանների հետ ու նպաստեն մասնագիտությունների գրավչության բարձրացմանը: Երիտասարդներին պետք է ներկայացնել այս ուղղությունները, որպեսզի ուսանողներն ավելի գիտակցված մոտենան մասնագիտության ընտրությանը: Հայ մասնագետները մեծ պահանջարկ ունեն արտերկրումՔանի որ «Գրանթ Թորնթոնն» իրականացնում է նաեւ ֆինանսական ծառայությունների արտահանում, արտասահմանյան բազմաթիվ գործընկերներ ունենք: Հեռավար աշխատում ենք մեր ցանցի տարբեր տարածաշրջանների այլ ընկերությունների հետ: Ֆինանսական ծառայությունների արտահանման դեպքում շատ կարեւոր է օտար լեզուների իմացությունը, տարբեր մշակույթների կրողների հետ հարթ գործընկերային հարաբերությունների ստեղծումը, ճկունությունը: Միջազգային ընկերությունների հետ շատ արդյունավետ համագործակցություն ենք կառուցել, ցանցում բարձր հեղինակություն ունենք՝ որպես որակյալ ու պատասխանատու ծառայություններ մատուցող ընկերություն, եւ մեր մասնագետները մեծ պահանջարկ ունեն: Ինչպես պահել աշխատակցի հետաքրքրությունըԽոսեցինք երիտասարդ կադրերի ներգրավման մասին, ինչը ՄՌ ղեկավարի համար ամենաբարդ մարտահրավերներից է, բայց պակաս կարեւոր չէ նաեւ աշխատող մարդկանց հետաքրքրությունը պահելը: Մեր մարդիկ պետք է վստահ լինեն՝ իրենցից յուրաքանչյուրի ձայնը լսելի է ու կարեւոր: Բացի այդ, ընկերությունը պետք է մասնագիտական աճի հնարավորություններ տա, նպաստի, որ մարդիկ բացահայտեն իրենց զարգացման հեռանկարներն ու աջակցի նպատակների իրագործման մեջ: Սա ամենօրյա հետեւողական աշխատանք է պահանջում: Աշխարհն այսօր շատ արագ է փոխվում, տեղի են ունենում տարատեսակ զարգացումներ ու այս ամենի մեջ շատ կարեւոր է ընկերությունում աշխատակցի համար կայուն ու ապահով միջավայր ձեւավորել: Լիլիթ Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Առհասարակ, ՄՌ ղեկավարը պետք է ընկերությունում բալանսի ապահովման պատասխանատուն լինի: Ցանկացած իրավիճակում աշխատակիցներն առաջին հերթին մեզ են դիմում ու պետք է կարողանանք հավասարակշռել գործատուի եւ աշխատակիցների կարիքներն ու ցանկությունները: Կարծում եմ՝ սա անելու հիմնական գործիքը մարդկանց լսելն է ու հասկանալը: Team building-ն ու ժամանցըԿարեւոր է, որ մի թիմում աշխատող մարդիկ ճանաչեն իրար: Կորոնավիրուսի համավարակից հետո «աշխատանքի գալու» մշակույթը շատ է փոխվել: Ունենք աշխատակիցներ, որոնք ճկուն գրաֆիկով կամ հեռավար են աշխատում եւ քիչ են լինում գրասենյակում: Որպեսզի մարդիկ ճանաչեն իրար, պարբերաբար կազմակերպում ենք team building-ներ, թիմային խաղեր ու հանդիպումներ: Սա կարեւոր է, որովհետեւ ընկերության աշխատակիցները պետք է ոչ ֆորմալ, գրասենյակից դուրս միջավայրում էլ շփվեն ու ճանաչեն իրար: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 64094