Telcell-ն ինովացիոն լուծումներ է առաջարկում ինկասացիայի ոլորտում

23.08.2022 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Telcell
Արդեն 15 տարի է, ինչ Telcell-ն ամենօրյա ռեժիմով իրականացնում է ինկասացիայի ծառայություն: Ընկերությունում նշում են, որ այս տարիների ընթացքում «բավական մեծ փորձառություն են անցել ինկասացման ոլորտում եւ ներկայում կանխիկի տարեկան շրջանառությամբ չեն զիջում որոշ բանկերի»:

Banks.am-ի հետ զրույցում Telcell-ի մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Խաչատուրյանը ներկայացրել է Telcell ինկասացիայի առանձնահատկությունները եւ հայտնել եւս մեկ պրոդուկտի՝ կանխիկ դրամական միջոցների հավաքագրման նոր լուծման մասին:

Telcell-ի մուտքն ինկասացման ծառայությունների շուկա

Telcell-ն իր գործունեության 15 տարվա ընթացքում բավական մեծ փորձառություն է անցել ինկասացման ոլորտում եւ ներկայում կանխիկի տարեկան շրջանառությամբ չի զիջում որոշ բանկերի, ամենօրյա ռեժիմով իրականացնում է ինկասացման մեծ ծավալներ:

Այստեղից էլ ծագեց գաղափարը, որ կարող ենք օգտագործել մեր ունեցած բոլոր ռեսուրսները, փորձը եւ լուծել ինկասացմանն առնչվող լոգիստիկ հարցերը:

Սկսեցինք այս ուղղությամբ զարգացնել մեր ծառայությունները եւ ստեղծեցինք նոր պրոդուկտներ՝ Telcell ինկասացիան եւ կանխիկի հավաքագրման նոր լուծումը։
Հայաստանում ինկասացիոն ծառայություն մատուցող կազմակերպություններն այնքան էլ շատ չեն, ընտրությունը մեծ չէ, ու երբ Telcell-ը որոշեց այս ծառայությունը մատուցել, առաջացավ մրցակցություն, ինչը շուկայի զարգացման վրա միայն դրական ազդեցություն ունեցավ։
 
Telcell ինկասացիան թեթեւացնում է բանկերի հոգսը

Հայաստանում ինկասացիան առանձին ծառայություն է, որն ունի մեկ գործառույթ` գումարը A կետից հասցնել B կետ: Telcell ինկասացիայի ծառայության ցիկլը դրանով չի ավարտվում:

Սովորաբար՝ բանկերն իրենց բանկոմատների լիցքավորման համար գումարը հաշվում են, դասավորում դրամատուփերում, կապում պարկի մեջ, կապարակնքում, որից հետո ինկասացիոն ծառայությանը պատվիրում են բանկից տանել բանկոմատ, այնտեղից էլ դատարկ դրամատուփը ետ բերել բանկ: Մենք բանկին առաջարկում ենք ավելի պարզ լուծում․ մեր ունեցած կանխիկ դրամը լիցքավորել իրենց բանկոմատներում, այսինքն՝ միաժամանակ եւ՛ ինկասացիոն ծառայություն մատուցել, եւ՛ բանկոմատների լիցքավորում կատարել: Արդյունքում, բանկն իր սպասարկման ենթակա բոլոր բանկոմատները հանձնում է Telcell ինկասացիային եւ այդ խնդրի մասին այլեւս մոռանում:

Բանկն ընդամենը պատվիրակում է, որ տվյալ հասցեի բանկոմատը պետք է լիցքավորել, մենք պատվերը ստանում ենք եւ կատարում: Այս դեպքում թե՛ գումարի, թե՛ աշխատանքի իրականացման պատասխանատուն դառնում է Telcell-ը: Սա նվազեցնում է բանկի ռիսկերը ՝ ազատելով բավական մեծ ծավալի աշխատանքից։

Բաց ենք ցանկացած կազմակերպության հետ գործակցության

Telcell ինկասացիան այս պահին համագործակցում է Հայաստանի 5 բանկի, վարկային ու առեւտրային մի քանի կազմակերպության հետ: Սպասարկում ապահովելու համար բաց ենք ցանկացած կազմակերպության հետ գործակցության, պարտադիր չէ, որ լինի ֆինանսական կառույց, կարող է լինել ցանկացած պետական հիմնարկություն կամ առեւտրային կազմակերպություն:

Telcell ինկասացիան ճկուն գրաֆիկով ծառայություն է մատուցում Հայաստանի ողջ տարածքում: Ցանկացած բանկի, ֆինանսական եւ ոչ ֆինանսական կառույցի, առեւտրային կազմակերպության համար կարող է սպասարկում իրականացնել անգամ կիրակի օրերին:

Կանխիկ միջոցների հավաքագրման նոր լուծումը

Telcell-ը նաեւ կանխիկ դրամական միջոցների հավաքագրման նոր լուծում է առաջարկում, որը կարող է ավտոմատացնել խոշոր ծավալի գումարների հավաքագրումը:

Կանխիկի հավաքագրման համար նախատեսված սարքը տեղադրելով որեւէ առեւտրի կենտրոնում՝ կարող ենք այնտեղ գործող մանրածախ կազմակերպություններին հնարավորություն տալ աշխատանքային օրվա վերջին ինկասացման կամ բանկ տանելու ենթակա գումարը սարքի միջոցով ակնթարթորեն փոխանցել իրենց բանկային հաշվին։

Գումարի ծավալն ու քանակը կարեւոր չեն, քանի որ սարքը մշակված է այնպես, որ գումարը կարող է անգամ դասավորված ու տեսակավորված չլինել: Դրամն ամբողջությամբ կարող են տեղադրել սարքի մեջ, որն արագ կհաշվի ու կարտացոլի ընդհանուր գումարը եւ վայրկենապես կփոխանցի կազմակերպության հաշվին:

Սա շատ լավ տարբերակ է նաեւ բանկերի համար, քանի որ եւ՛ գանձապահն է որոշակիորեն բեռնաթափվում, եւ՛ հաճախորդները ստիպված չեն լինում բանկում հերթ կանգնել: Սարքը ինտեգրված է ՀՀ գրեթե բոլոր բանկերին, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են արագ ու մեկ կետից համալրել իրենց բանկային հաշիվները՝ ժամանակ չվատնելով բանկից բանկ այցելելու համար։

Telcell թիմը միշտ ձգտում է նորարարական լուծումներ առաջարկել, որոնք հեշտացնում են բիզնես պրոցեսներն ու ապահովում սպասարկման նոր որակ։
Դիտում՝ 50415
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW