Telcell. առցանց կայքերի ինտեգրումն ու առավելությունները

18.04.2022 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Telcell
Telcell-ը վճարումների ընդունման հարմար հնարավորություն է ստեղծել հայաստանյան առցանց խանութների համար: ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունները կարող են շատ կարճ ժամանակում իրենց կայքերն ինտեգրել Telcell վճարային համակարգին եւ Telcell Wallet հավելվածի միջոցով ընդունել առցանց արագ վճարումներ։

Banks.am-ը Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանի հետ զրուցել է այս հնարավորության եւ դրանից օգտվելու առավելությունների մասին:

- Telcell-ը սկսել է համագործակցել տեղական առցանց խանութների հետ՝ նրանց հնարավորություն տալով օնլայն վճարումներ ընդունել Telcell վճարային համակարգի միջոցով: Ե՞րբ է սկսել համագործակցությունը եւ ի՞նչ զարգացում ունեցել:

- Էլեկտրոնային առեւտրի (e-commerce) հարթակում Telcell-ն առցանց առեւտուր իրականացնող ընկերությունների հետ համագործակցությունը սկսել է 2019 թվականից: Հաշվի առնելով, որ հաճախորդների պահանջմունքները փոխվում են, եւ առցանց խանութներն ավելի պահանջված են դառնում, սկսեցինք ավելի զարգացնել այս ուղղությունը:

- Ինչպե՞ս է կատարվում առցանց բիզնեսի ինտեգրումը Telcell համակարգին, եւ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար:

- Մեր վճարային համակարգին ինտեգրացիան առցանց առեւտրով զբաղվող կազմակերպությունների համար շատ արագ գործընթաց է՝ 4 րոպեից մինչեւ 72 ժամ։

Ինտեգրացիայի համար բիզնեսը կարող է մեզ դիմել 060 272227 հեռախոսահամարով, ինչպես նաեւ կապ հաստատել 10x@telcellbusiness.am էլ․ հասցեով, որից հետո մեր մասնագետներն արագ կկազմակերպեն թե՛ ինտեգրացիայի, թե՛ պայմանագրային ամրագրման գործընթացը: Առցանց վճարման գործիքն ինտեգրվում է բիզնեսի ոչ միայն կայքին, այլեւ բջջային հավելվածին:

Մեր համակարգին ինտեգրացիան անվճար է: Այսինքն՝ այն կազմակերպությունը, որը ցանկանում է առցանց վճարումներ ընդունել մեր համակարգի միջոցով, որեւէ ծախս չի կատարում դրա համար:



- Բիզնեսին ի՞նչ առավելություններ է տալիս այս համագործակցությունը:

- Բիզնեսը ստանում է մի շարք առավելություններ: Նախ՝ առցանց բիզնեսը Telcell վճարային համակարգին ինտեգրվելուց հետո անմիջապես հայտնվում է Telcell Wallet-ի «Գործընկերներ» բաժնում եւ տեսանելի է դառնում մեր ավելի քան 600 000 օգտատերերին: Նաեւ՝ տվյալ բիզնեսի հետաքրքիր ապրանքները կամ ծառայությունները հայտնվում են Telcell Wallet-ի BON մարքեթում՝ այսպիսով ապահովելով նոր հաճախորդների հոսք տվյալ բիզնեսի հարթակ։



Եվս մեկ առավելություն առանձնացնեմ: Այն կազմակերպությունները, որոնք չունեն առաքման հստակ մեխանիզմ, սակայն ցանկանում են կազմակերպել ապրանքի արագ առաքում, մեր տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս առցանց հաշիվ գեներացնել գնորդի Telcell Wallet-ում եւ նրանից ակնթարթորեն ընդունել վճարումը։ Այսպիսով`բիզնեսն ազատվում է քեշ գումարի շրջանառությունից։

Ավելացնեմ նաեւ, որ շատ մեծ առավելություն է այն, որ բիզնեսի սեփականատերերի ու մենեջերների համար ստեղծված է հարմար հավելված՝ Telcell Business-ը, որը կարելի է ներբեռնել App Store-ից եւ Play Market-ից: Այն թույլ է տալիս իրական ռեժիմում հետեւել վճարումներին, հաշիվ ապրանքագրեր ներկայացնել եւ ցանկացած պահի ֆինանսական միջոցները փոխանցել բիզնեսի բանկային հաշվին։

- Սա լավ հնարավորություն է ոչ միայն բիզնեսի, այլեւ Telcell Wallet-ի օգտատերերի համար: Խնդրում եմ պատմել նաեւ նրանց տրվող առավելությունների մասին:

- Առցանց գնումների համար բանկային քարտով վճարելիս օգտատերերը ստիպված են լինում տեղեկություն տրամադրել քարտի մասին, իսկ Telcell Wallet-ով վճարման դեպքում դրա կարիքը չկա, վճարումն էլ տեւում է վայրկյաններ։

Հաճելի գնումներից զատ, մեր օգտատերերը այս պահին առցանց վճարումներից կուտակում են եռակի բոնուսային միավորներ՝ BON-ներ, որոնց շնորհիվ կարողանում են անվճար նվերներ ստանալ հավելվածի BON բաժնից։



- Ներկայում քանի՞ առցանց գործընկեր ունեք:

- Առցանց առեւտրով զբաղվող գործընկերների ցանկն արդեն 300-ից ավելի է, եւ այդ թիվն օրեցօր աճում է։

Այս տարի ունենք շատ հավակնոտ նպատակներ։ Պատրաստ ենք համագործակցել ՀՀ-ում գործունեության թույլատվություն ունեցող ցանկացած կազմակերպության հետ, որն ունի առցանց վաճառքի հնարավորություն: Սրանով կմեծացնենք եւ՛ մեր գործընկերների ցանկը, եւ՛ տվյալ ընկերությունների շրջանառությունը, նաեւ առավել հարմարավետություն կստեղծենք մեր օգտատերերի համար:

Մենք մշտապես հաշվի ենք առնում մեր գործընկերների կարծիքներն ու շուկայի պահանջները եւ առաջարկում ենք ճկուն լուծումներ։

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի եւ Telcell-ի արխիվի
Դիտում՝ 50263
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW